«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն իրականացնում է իր գործունեությունը առանց փաստաթղթերի

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն իրականացնում է իր գործունեությունը առանց փաստաթղթերի

ԷկոԼուր

Համահայկական բնապահպանական ճակատը տարածել է  մամլո հաղորդագրություն և կից`տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի վարչական տարածքում «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին իրականացնում ապօրինի հողաշինարարական աշխատանքներ:

Հիշեցնենք, որ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ն պատրաստվում է շահագործել Սյունիքի մարզի Մեղրասարի հանքավայրը, որի հանքաքարից ոսկի և արծաթ է կորզելու։ Հուլիսի 15-ին Բնապահպանության նախարարությանը տարածած մամլո հաղորդագրության համաձայն, Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի շինարարության համար «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի նկատմամբ կայացվել է ընկերության գործունեության դադարեցման որոշում:

Հաղորդագրության մեջ ասված է. «Փաստորեն, ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել մի ընկերության, որը ստեղծվել է ընդամենը մի քանի ամիս առաջ, ոչ թե ներդրումներ կատարելու, այլ Հայաստանի ընդերքի հերթական թալանը կազմակերպելու համար, որը չունի հանքարդյունաբերության ոլորտում ոչ մի փորձ, առանց հանքավայրի պաշարների գնահատման, շահագործման լիցենզիայի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության սկսել է հանքի շահագործում ու ֆաբրիկայի կառուցում։ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն, այսօրվա դրությամբ չունենալով այդ բոլոր կարևոր թույլտվությունները, 300 միլիոն դրամի սարքավորումներ է սկսում ներմուծել մեր ազգային հարստությունը թալանելու համար և հայտարարում, որ 2013թ-ի ընթացքում թողարկելու է շուրջ 1.4 մլրդ դրամի արտադրանք։ Հարց է առաջանում, իսկապե՞ս այդ ընկերությունում չգիտեն ՀՀ օրենքները, թե՞ դրանց կատարումը պարտադիր չէ վերևներում «դաբրո» ունեցողների համար»։

Լուսանկարները` Համահայկական բնապահպանական ճակատի



18:07 Հուլիս 19, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news