Դրական եզրակացություն «Տաշիր Կապիտալ»-ին, ընկերությունը նավթ և գազ կորոնի Շիրակում, Լոռիում և Տավուշում

Դրական եզրակացություն «Տաշիր Կապիտալ»-ին, ընկերությունը նավթ և գազ կորոնի Շիրակում, Լոռիում և Տավուշում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տվեց «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտին:

ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներն ընդգրկում են Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերը: Փորձաքննական եզրակացության համաձայն` որոնողական աշխատանքներն իրականացվելու են 8497 կմ2 տարածքի վրա:

Ծրագրի ադզակիր համայնքները 43-ն են` ՀՀ Շիրակի մարզ. Ամասիա, Մարմաշեն, Ոսկեհասկ, Հայկավան, Կապս և Առափի համայնքներ, ՀՀ Լոռու մարզ. Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Սարալանջ, Մեծ Պառնի, Ծաղկաբեր, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գոգարան, Գեղասար, Ջրաշեն, Շենավան, Սպիտակ, Լեռնանցք, Արևաշող, Քարաձոր, Ղուրսալի, Նոր Խաչակապ, Արջուտ, Լեռնապատ, Գուգարք, Շահումյան, Լերմոնտովո, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներ, ՀՀ Տավուշի մարզ. Դիլիջան համայնք (Հովք, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան բնակավայրեր), Իջևան, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր, Ակնաղբյուր, Լուսաձոր, Խաշթառակ, Գետահովիտ, Լուսահովիտ, Գանձաքար համայնքներ:

Ըստ հայտի` նախատեսված տարածքներն ընդգրկում են մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Արփի լիճ» և «Դիլիջան» ազգային պարկերը, Մրտավարդենու, Զիկատարի, Գյուլագարակի, Իջևանի, Մարգահովտի, Գանձաքարի, Հանքավանի ջրաբանական, Ախնաբադի կենու և Գետիկի արգելավայրերը, որոնք ունեն հարուստ բուսական և կենդանական աշխարհ, այդ թվում` ՀՀ Կարմիր գրքում գրանցված: Սակայն փորձաքննական եզրակացության մեջ ԲՀՊՏ-երի վերաբերյալ ոչինչ ասված չէ: Միայն նշվում է, որ աշխատանքները ջրային ռեսուրսների, բուսական և կենդանական աշխարհի վրա տվյալ փուլում որևէ ազդեցություն չեն ունենալու: Ուսումնասիրության համար նախատեսված տարածքներով ամենախոշոր գետերից հոսում են Դեբեդը, Աղստևը, Փամբակը և Ախուրյանը:

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն 2017թ-ի հոկտեմբերին: Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100% բաժնետոմսերով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Բացի այս հայտից «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն Հայաստանի տարածքում նավթ և գազ որոնելու ևս մեկ հայտ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն: Այդ հայտով ընկերությունը նախատեսում է 2018-2023թթ որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում` Երևան քաղաքում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքներում: Ըստ հայտի` որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 կմ2:

16:20 Փետրվար 12, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news