Ֆիոլետովոյի ոսկու բացհանքի նախագիծը ներկայացված է բնապահպանական փորձաքննության

Ֆիոլետովոյի ոսկու բացհանքի նախագիծը ներկայացված է բնապահպանական փորձաքննության

ԷկոԼուր

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է բաց եղանակով շահագործել Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը: Ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել հանքավայրի շահագործման նախագիծը փորձաքննության համար:

Նախագծի համաձայն` Ֆիոլետովոյի ոսկու հանքաերևակումը գտնվում է ՀՀ Լոռու  մարզի Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի  հարավ-արևելք  500 մ, Աղստև գետի աջ ափին գտնվող` ծովի  մակարդակից 1693.1 մ բացարձակ նիշ ունեցող բլրակի մերձակայքում: Հիմնական ջրային արտերիան Աղստև գետն է իր բազմաթիվ վտակներով: Հանքավայրում ոսկու պարունակությունը  տատանվում է 2,5 – 5,5 գ/տ  սահմաններում:   Բացի ոսկուց հանքավայրում հանդիպում են նաեւ այլ միներալներ: «Միներալային ասոցիացիաները ներկայացված են քվարց-պիրիտային, քվարց-պիրիտ-խալկոպիրիտային և սֆալերիտ-գալենիտային շարքերով: Գլխավոր հիպոգեն միներալներն են պիրիտը և խալկոպիրիտը, երբեմն առկա են սֆալերիտն ու գալենիտը: Երկրորդական միներալներից հանդիպում են լիմոնիտը, մալախիտը եւ ազուրիտը, իսկ երակային ոչ մետաղայիններից՝ քվարցը, սերիցիտը, քլորիտը կալցիտը, բարիտը եւ էպիդոտը»,- մասնավորապես նշված է նախագծում:

Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտը տեղակայվելու է բացահանքից 1.3 կմ հեռավորության վրա, տարողունակությունը` մոտ 3 մլն.մ3, ընդհանուր մակերեսը` մոտ 4 հա:

Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, տարեկան արդյունահանվելու է 37,000  տոննա հանքաքար: Հանքաքարը տեղափոխվելու է կամ Արմանիսի կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա: Առաջին դեպքում հանքաքարի տեղափողումը իրականացվելու է 32 տ բեռնատարողությամբ MAN-TGA մակնիշի ավտոինքնաթափերով, իսկ երկրորդ դեպքում` երկաթգծով:

Հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երեք համայնքներ` Ֆիոլոտովո, (հանքավայրից հեռավորությունը` 2.7 կմ), Մարգահովիտ՝ (հանքավայրից հեռավորությունը` 11.1 կմ), Լերմոնտովո՝ (1 հանքավայրից հեռավորությունը` 7 կմ):

Հանքավայրի տարածքում Կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ չեն հայտնաբերվել: «…Սակայն այստեղ հանդիպում են մի շարք նեղ տարածվածություն ունեցող բզեզներ, որոնք կարող են ունենալ որոշ բնապահպանական նշանակություն: Սրանք են Հայաստանի (EA), Անդրկովկասի (ET) և Կովկասյան էկոռեգիոնի (EC) էնդեմիկները: Տարածքից հայտնի են Հայաստանի 1, Անդրկովկասի` 5 և Կովկասի 5 էնդեմիկ տեսակներ»,- մասնավորապես նշված է նախագծում:

Նշենք, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի անունը մամուլում կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անվան հետ:

Հուլիս 15, 2014 at 16:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր