Ամենախոշոր արտադրողը եւ ամենախոշոր աղտոտողը՝ ԶՊՄԿ-ն, այդպես էլ չհայտնվեց միջազգային համաժողովին

Ամենախոշոր արտադրողը եւ ամենախոշոր աղտոտողը՝ ԶՊՄԿ-ն, այդպես էլ չհայտնվեց միջազգային համաժողովին

ԷկոԼուր

Հետաքրքիր է, որ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը   (ԶՊՄԿ), որտեղ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է գերմանական  կապիտալին՝ «Chronimet» ընկերությանը, այդպես էլ չհայտնվեց մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող  «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային համաժողովին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպանատունը համաժողովի կազմակերպիչներից մեկն էր, ինչպես եւ ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատները, Կանադայի կառավարությունը եւ հանքարդյունաբերական ընկերությունները։

Զանգեզուրի կոմբինատի անունը բազմիցս հիշատակվեց տարբեր ելույթներում։ Հատկապես հպարտանում էր կառավարությունը՝ ԶՊՄԿ-ին նշելով որպես ամենախոշոր հարկատուի։ Բայց  ընկերությունը համաժողովի մասնակիցներին չներկայացրեց իր գործունեությունը, լռեց այն մասին, որ թե ինչպես է ընկալում պատասխանատվությունը, երբ անչափ մեծացնում է հանքաքարի արդյունահանումը՝ լեռնային կիրճերի եւ գետերի մեջ լցնելով միլիոնավոր տոննաների հասնող թափոններ։ Տարեկան ընկերությունը պաշտոնապես վերամշակում է 17 միլիոն տոննա հանքաքար, որ ընդլայնում է Արծվանիկի պոչամբարի տարածքը մոտակա գյուղերի հաշվին, որոնք չգիտեն, թե ուր գնան աղտոտված դաշտերից եւ ինչ անեն երեխաների հետ, որոնց մազերում մկնդեղ կա, որ պոչատար խողովակաշարի մշտական վթարների համար վճարում է  «ահավոր մեծ» գումար՝ 300-ից 1000 դոլլար, որ ռեկուլտիվացված պոչերը լցվում են գետերը, եւ որ դա նորմալ պրակտիկա է Հայաստանի համար, որտեղ բոլոր օրենքները եւ որոշումները փոխարինվում են քաղաքական կամքով։

Հաճախ այդ եզրն օգտագործվում է դրական իմաստով։ Օրինակ՝ քաղաքական կամք դրսեւորվեց, եւ օրենքը գերակայեց։ Հավանաբար նրանք, ովքեր հղում են անում քաղաքական կամքին, չգիտեն, որ օրենքը պետք է միշտ գերակայի անկախ այն բանից, թե ինչ են մտածում այդ կամքը տիրապետող անձիք։

Այդ մասին ասացին ատիվիստ-էկոլոգներն իրենց ելույթներում ինչպես միջազգային համաժողովի ժամանակ, այնպես էլ այլընտրանքային գիտաժողովի ժամանակ, որը հաջողությամբ անցկացվեց «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» անվան տակ։

Իսկ համաժողովը եզրափակող մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչների կողմից հրավիրված փորձագետ Մայքլ Բրնսայդը, ով ԷկոԼուրի հետ միասին եղել էր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչամբարների տարածքներում, հարցին, թե որքանով է համապատասխանում իր տեսածը «պատասխանատու հանքարդյունաբերություն» հասկացությանը, պատասխանեց՝ ոչ եւ ոչ։

Մարտ 28, 2014 at 11:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր