Ոսկու որոնումները Սոտքի հանքից իջնում են ներքեւ՝ ավելի ու ավելի մոտենալով Սեւանին

Ոսկու որոնումները Սոտքի հանքից իջնում են ներքեւ՝ ավելի ու ավելի մոտենալով Սեւանին

ԷկոԼուր

«ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ –ն մտադիր է մեծացնել Սեւանա  լճի ավազանում ոսկու որոնման աշխատանքների  տարածքը: Ընկերությունը, որը թույլտվություն է ունեցել ուսումնասիրել Սեւանա լիճ թափվող Սոտք գետի Տիգրանագետ վտակի հունի նստվածքները, այժմ ցանկանում է ուսումնասիրություն կատարել նաեւ Սոտք գետի Ոսկեջուր վտակի վերին հոսանքներում: Ընդհանուր ընկերությունն օգտագործելու է 414.1 հա տարածք, որը պատկանում է Սոտք համայնքին:

 Ընկերության նոր հայտի հանրային քննարկումները տեղի կունենան սույն թվականի փետրվարի 29-ին՝ ժամը 13:00-ին, Սոտքի գյուղապետարանում:

Ըստ հայտի՝ «ՌԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն մտադիր է 2016-2018թթ. կատարել՝ 9500մ հորատանցքերի հորատում եւ բացել չորս փորձնական բացահանքեր, որոնց ընդհանուր ծավալը կկազմի 145800մ3:

Ոսկու որոնումները Սոտքի հանքից իջնում են ներքեւ՝ ավելի ու ավելի մոտենալով Սեւանին եւ մեծացնելով լճի, հողերի եւ Սեւանա լիճ թափվող գետերի աղտոտման ռիսկը: Կոչ ենք անում ՀՀ բնապահպանության նախարարությանը կանգնեցնել Սեւանա լճի շրջակայքի աղտոտումը եւ բացասական եզրակացություն տալ այս հայտին:

Փետրվար 16, 2016 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր