«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչերի արտահոսքը դադարեցվել է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչերի արտահոսքը դադարեցվել է

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատարից պոչերի արտահոսքը դադարեցվել է: Դեռ քննություն է ընթանում: Այս մասին ԷկոԼուրին հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը: Իսկ բնությանը պատճառված վնասի չափի,  տուգանքի չափի մասին հարցերի պատասխանները նա խորհուրդ տվեց պարզել ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարությունից էլ պատասխանեցին, որ հարցերին կպատասխանեն գրավոր հարցման դեպքում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պոչատար խողովակաշարը վթարվել է սարերի միջով անցնող թունելում, եւ պոչերը լցվում են Նորաշենիկ (Աճանան) գետը:

Նոյեմբեր 19, 2013 at 17:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր