ՎԶԵԲ-ի պատասխանը հասարակությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ

ՎԶԵԲ-ի պատասխանը հասարակությանը Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ

ԷկոԼուր

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատասխանել է հասարակության հարցմանը Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ:

1. Որքանո՞վ է Ամուլսարի նախագծի կոնցեպցիան համապատասխանում Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, և միջոցառումների ի՞նչ ցանկ կարող է առաջարկվել նշված ռիսկերը նվազեցնելու համար:
ՎԶԵԲ.

- ՎԶԵԲ-ի 2008թ. Շրջակա միջավայրի և սոցիալական քաղաքականությունը պահանջում է, որ նախագծերը «նախագծվում և աշխատում են օրենքով սահմանված կիրառելի պահանջներին համապատասխան...»: Արդյունքում, ՎԶԵԲ-ը չէր կարողանա ֆինանսավորում տրամադրել Ամուլսարի հանքի շահագործմանը, եթե այն չի համապատասխանում ազգային օրենսդրությանը և ՎԶԵԲ-ի պահանջներին: Մենք ակնկալում ենք, որ Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատումը, որը ներկայումս  նախապատրաստման փուլում է, գնահատելու է նախագծի իրավական համապատասխանելիությունը: Բացի այդ, ՎԶԵԲ-ի կատարողականության 10-րդ հոդվածը պահանջում է, որ հաճախորդները իմաստալի խորհրդակցություն ունենան շահագրգիռ կողմերի հետ, և մենք ակնկալում ենք, որ բոլորի կարծիքները և տեսակետները հաշվի կառնվեն գալիք հանրային խորհրդակցությունների ընթացքում, որը կհաջորդի Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման հրապարակայնացմանը, որը տվյալ պահին նախատեսվում է սեպտեմբեր ամսին:

2. Ինչպե՞ս է ընկերությունը մտադիր ապահովել ոսկու և արծաթի հայտարարված քանակը, եթե դա ապահովվում է ցիանային մեթոդով, իսկ Բնապահպանության նախարարության պայմանն արգելում է ցիանային արտադրության տեղակայումը նախագծում նշված տարածքում:

ՎԶԵԲ.

- Այս հարցին անդրադարձ կկատարվի ՇՄՍԱԳ-ի նախագծում:

3. Ի՞նչ հիմնավորումներ կան Կեչուտը-Ջերմուկը Ամուլսարի նախագծի ազդեցության գոտուց հանելու վերաբերյալ:

ՎԶԵԲ.

- Նախագծի շրջանակի հիմնավորումը և նախագծի ազդեցության տարածքի սահմանումը կընդգրկվի ՇՄՍԱԳ-ի նախագծում:

4. Ինչպե՞ս է ընկերությունը կատարելու «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 26-րդ հոդվածի պայմանները, եթե ՇՄԱԳ-ում կան տվյալներ նախագծի տարածքում Կարմիր գրքում գրանցված տեսակների և պատմամշակութային ժառանգության առկայության մասին:
 
ՎԶԵԲ.

- ՇՄՍԱԳ-ը կպարզաբանի, թե ինչպես է նախագիծը համապատասխանելու իրավական պահանջներին՝ ներառյալ տեղեկատվության տրամարդումը կարմիր գրքում գրանցված տեսակների և պատմամշակութային վայրերի մասին:

 5. Արդյո՞ք ESIA-ի մեջ կներառվեն Ամուլսարի նախագծի ռիսկերը, որոնք արտացոլված են ոչ միայն «Գեոթիմ» ընկերության եզրակացության մեջ, այլ նաև Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի, WWF-Հայաստանի, առողջարանային Ջերմուկի քաղաքապետարանի, հասարակայնության գնահատականներում:

ՎԶԵԲ.

- Ակնկալվում է, որ ՇՄՍԱԳ-ի նախագիծը կտեղեկացնի փորձագետների տվյալների և եզրակացությունների մասին, որոնք իրականացրել են տարբեր ուսումնասիրություններ և վերլուծություններ: Իրենց հերթին, նրանց կիրազեկեն ձեր նամակում ցիտված տարբեր եզրակացությունների մասին: ՇՄՍԱԳ-ի փաթեթը կհրապարակայնացվի հանրային ուսումնասիրման և մեկնաբանման համար՝ նախքան ավարտական տեսքի հասցնելը և կընդգրկի պարտավորությունների գործողությունների պլան, ինչպես նա շահագրգիռ կողմերի ներգրավման պլան: Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանը կնույնականացնի տարբեր շահագրգիռ կողմերի, որոնց վրա նախագիծը ազդեցություն է թողնելու կամ որոնք հետաքրքրված եմ նախագծով և առաջարկելու է խորհրդակցությունների ծրագիր՝ ապահովելով, որ շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան հարցեր տալ և բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին: Ողջունում ենք Ձեր մեկնաբանությունները Շահագրգիռ կողմերի ներգրավման պլանի կապակցությամբ՝ ապահովելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունեն բարձրաձայնել իրենց կարծիքները:

6. Որքանո՞վ օբյեկտիվ կլինի ՄՖԻ-երի ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը, եթե և IFC-ն, և EBRD-ն ընկերության բաժնետերեր են և շահագրգռված են Ամուլսարի նախագծի առաջխաղացման հարցում:

ՎԶԵԲ .

- ՎԶԵԲ-ը ուղղակիորեն ընդգրկված չէ Ամուլսարի նախագծում, բայց ձեռք է բերել բաժնեմաս «Lydian International» ընկերությունում և որոշակի պահանջներ է դրել նրանց առջև՝ ներառյալ ընկերության կողմից ԵՄ-ի չափանիշներին համապատասխանող ՇՄՍԱԳ-ի պատրաստումը, եթե նրանք մտադիր են անցնել հանքի շահագործմանը:  Ինչ վերաբերվում է օբյեկտիվությանը, ՎԶԵԲ-ը կանցկացնի ՇՄՍԱԳ-ի իր սեփական անկախ փորձաքննությունը՝ որոշելու, թե արդյոք ՇՄՍԱԳ-ը կարող է համարվել համարժեք և համապատասխանում է ՎԶԵԲ-ի քաղաքականությունների մանրակրկիտ պահանջներին՝ ներառյալ ԵՄ դիրեկտիվը ՇՄԱԳ-ի մասին: ՎԶԵԲ-ը նաև կպահանջի ՇՄՍԱԳ-ի տեխնիկական փորձաքննություն անկախ խորհրդատուի կողմից: Ի վերջո, անհրաժեշտ է նշել, որ ՇՄՍԱԳ-ը պատրաստվում է խորհրդատուների միջազգային ընկերության՝  Wardell Armstrong-ի կողմից, որը շատ փորձառու է նման տեսակի ուսումնասիրություններում: Հիմնվելով ՇՄՍԱԳ-ի, անկախ տեխնիկական փորձաքննության և հանրային խորհրդակցության արդյունքների վրա՝ ՎԶԵԲ-ը կկարողանա կարծիք կազմել առաջարկված նախագծի մասին:

Ինչպես նշված է, ՎԶԵԲ-ը սպասում է ՇՄՍԱԳ-ի նախագծին և հարակից փաստաթղթերին, որոնք կհրապարակայնացվեն հանրային փորձաքննության և մեկնաբանման համար սեպտեմբեր ամսին: Հրապարակայնացումից հետո կսկսվի շահագրգիռ կողմերի ներգրավման գործընթացը և մենք սպասում ենք ձեզ նորից հանդիպել այդ ժամանակ:

17:23 Օգոստոս 23, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news