2019թ. տարեվերջին դադարեցվել է երեք ընկերության ընդերքօգտագործման իրավունք

2019թ. տարեվերջին դադարեցվել է երեք ընկերության ընդերքօգտագործման իրավունք

ԷկոԼուր

2019 թ. դեկտեմբերին դադարեցվել են մետաղական հանքավայր շահագործող երեք ընկերության տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները:

Այդ ընկերություններն են՝

- «Մարջան Մայնինգ Քոմփանի»-ն՝ ՀՀ Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի կենտրոնական տեղամասը և թևերը (Հր.692-Ա 13.12.2019թ.)
- «Մեգո Գոլդ» ՍՊԸ՝ ՀՀ Արագածոտնի մարզ Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը (Հր.693-Ա 13.12.2019թ.)
- «Վայք Գոլդ» ՍՊԸ՝ Վայոց Ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրը (Հր.711-Ա 19.12.2019թ.)

Այս մասին տեղեկատվություն է հրապարակված Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության պաշտոնական կայքում, որտեղ հղում է արված ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքին:

 
 
 

14:20 Հունվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news