Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 15՝ «Սագամար» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 15՝ «Սագամար» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Լոռու մարզում Արմանիսի ոսկու հանքը շահագործած «Սագամար» ՓԲԸ-ի հայտարարագրին:

Հայկական ոսկին արդյունահանած ռուս միլիարդատերերը

«Սագամար» ՓԲԸ-ն գրանցվել է 2002 թ-ի փետրվարի 14-ին: Հայտարարագրում բացահայտված է երեք իրական սեփականատեր, որոնցից երկուսը ռուս հայտնի մեծահարուստներ են և 2008 թ-ից տիրապետում են ընկերության բաժնեմասի ամբողջ փաթեթին: «Սագամար» ՓԲԸ-ի իրական սեփականատերերը Սյունիքի մարզում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքը շահագործած «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատերերն են (ընկերության հայտարարագիրը՝ այստեղ):

Առաջին իրական սեփականատերն ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Չոբանյանն է, ով նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Երկրորդ իրական սեփականատերը ՌԴ քաղաքացի Դմիտրի Կորժևն է, ով 2008 թ-ի հունիսի 24-ին ձեռք է բերել ընկերության 29.66% բաժնեմասը և ընկերության կանոնադրական կապիտալում ունի մասնակցություն փոխկապակցված ֆիզիկական անձի/անձանց հետ համատեղ:

Երրորդ իրական սեփականատերը կրկին ՌԴ քաղաքացի Դմիտրի Տրոիցկինն է, ով ևս 2008 թ-ի հունիսի 24-ին ձեռք է բերել ընկերության մնացած 70.34% բաժնեմասը:

Նշենք, որ ընկերության ռուս սեփականատերերի աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները հայտարարագրում բացակայում են: Համացանցում ուսումնասիրելով նրանց տվյալները՝ պարզեցինք, որ երկուսն էլ Forbes-ի ռուս միլիարդատերերից են: 2017 թ-ին Ռուսաստանի 200 ամենահարուստ բիզնեսմեններից Կորժևը եղել է 180-րդ, իսկ Տրոիցկին՝ 184-րդ հորիզոնականներում՝ նույն՝ $550 միլիոն կարողությամբ: Կորժևը և Տրոիցկին բիզնես-գործընկերներ են դեռ 1990-ականներից: Սանկտ-Պետերբուրգում նրանք միասին հիմնել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող «Մեգա ավտո» ընկերությունը: Նրանք նաև Վրաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Rich Metals Group-ի O'KEY ընկերության բաժնետերերի ցանկում են:

Սեփականատերերի միջանկյալ ընկերությունների շղթան

Կորժևի և Տրոիցկինի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է Կիպրոսում գրանցված «Գլոբալ Մեթալզ (Արմ) Լիմիթեդ»-ը: Այս ընկերության միջոցով Կորժևի և Տրոիցկինի համար որպես միջանկյալ ընկերություն գործում է նաև Միացյալ Թագավորության Մեն կղզում գրանցված «Էուլաքոն Լիմիթեդ»-ը:

Հունիս 08, 2020 at 10:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր