

ԷկոԼուր
«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ: «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ-ի կայանը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Մարց համայնքի վարչական տարածքում, ջրառ հանգույցը Դսեղի անտառտնտեսությունում: ՓՀԷԿ-ը կառուցված է Մարցի Սարաջուր վտակի վրա (երկարությունը՝ 11կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Այուդա- Լոս» ՍՊԸ-ն:
Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.
- ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ից:
- Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 200.4մ է, հաշվարկային ճնշումը` 173 մ, ՓՀԷԿ-ի կողմից օգտագործվող հաշվարկային ելքը՝ 1.2մ3/վ, դրվածքային հզորությունը 1.63 ՄՎտ է: Էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ-ի 2015թ. հունվարի 1-ի տեղեկանքի՝ 5.00035 մլն.կՎտ.ժամ է, հաշվարկային արտադրությունը 6.3 մլն. կՎտ.ժամ: Լիցենզիայի ժամկետը` 23.05.2012- 23.05.2027թթ., Ջրօգտագործման թույլտվության ժամկետը՝ 11.05.2012- 11.05.2015թթ..: ՋԹ-ն ներկայացրել են երկարացման:
- Ջրօգտագործման թույլտվության մեջ նշված ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրբացթողման կոորդինատների և իրական կոորդինատների միջեւ կան որոշակի անհամապատասխանություններ՝ հատկապես ջրառի կետում:
- Գլխամասում նախագծին համապատասխան կառուցված է 2.5 մ բարձրությամբ, 10.0 մ երկարությամբ ջրթափային պատվար:
- Գլխամասում առկա է աստիճանաձև ձկնացարան` մոտ 12 մ երկարությամբ, մոտ 1,5 մ լայնությամբ: Յուրաքանյուր վանդակն ունի մոտ 0.8 մ բարձրություն: Ձկնանցարանն իր չափերով չի համապատասխանում նախագծային լուծումներին. նախագծով նախատեսված է 17.25մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ ձկնանցարան:
- Ձկնանցարանը լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող ձկների բնականոն տեղաշարժը: Բացի այդ, դիտարկման պահին այն փակված էր աշխատակիցների կողմից, և այդտեղով ջուր չէր հոսում:
- Առկա է ձկնապաշտպան ցանց, որի ճեղքերի միջև հեռավորությունը 2-3 սմ է: Ցանցի ճաղերի միջև այդքան հեռավորությունը չի կարող արգելել մինչև 8 սմ երկարությամբ մանրաձկների հայտնվելը խողովակաշարում:
- Սարաջուր գետում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը, կարող են հանդիպել հետևյալ ձկնատեսակները՝ կարմրախայտ Salmo fario, Կուրի բեղաձուկ Barbus cyri, արևելյան տառեխիկ Alburnoides eichwaldii:
- ՋԹ-ի համաձայն՝ «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ը կարող է տարվա 12 ամիսների ընթացքում գետից վերցնել 15530.0 հազար խմ ջուր՝ ապահովելով գետում 0.034խմ/վ բնապահպանական թողք:
- Դիտարկման պահին բնապահպանական ելքի անցումը դեպի գետ ապահովված չէր ձկնանցարանով: Ջուրը դեպի գետ հոսում էր ՓՀԷԿ-ի պատվարի վրայով:
- «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարն անցնում է Դսեղի անտառտնտեսության տարածքով՝ բազմաթիվ հատվածներում` վերգետնյա։ Խողովակների վրայի փաթեթավորման պլաստիկե նյութերը թափթփված էին բնության մեջ։ Խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 750մ, 750 մ, 2500 մ է, տրամագիծը՝ 1020մմ , 920 մմ, 820 մմ
- Կային լանջերի հատումներ, որոնք առաջացրել էին մանր սողանքային երևույթներ, և ակնհայտ էր, որ կատարվել են նաև ծառահատումներ:
- Սարաջուր գետի վրա կառուցված «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (4000) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 36.36%:
- ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «Խորդա» ՍՊԸ-ի կողմից արտադրված 3 հիդրոագրեգատ նախագծին համապատասխան: Դիտարկման պահին աշխատում էին երկուսը: Աշխատակցի վստահեցմամբ` երեք ագրեգատներն աշխատում են միայն ապրիլ-մայիս ամիսներին: Այցի ընթացքում ագրեգատի աշխատանքը դադարեցվել էր, որպեսզի գետում ապահովվի բավարար քանակի բնապահպանական թողք: Այդ պահին ՓՀԷԿ-ի հաշվարկային ջրապահանջը 1.2 խմ/վ-ի փոխարեն կազմում էր 0.8 խմ/վ, իսկ գետում բնապահպանական թողքը տեսողական զննումով մոտ 1խմ/վ էր:
- Փաստացի արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը մոտ 2 անգամ պակաս է ՓՀԷԿ-ի կառուցման նախագծով նախատեսվածից:
- «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալով՝ 2014թ-ին «Պոզիտրոն» ՓՀԷԿ-ն աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 3573459 կՎտ էլեկտրաէներգիա:
- Կայանում աղմուկը բարձր է, սակայն շրջակայքում բնակելի տներ չկան: Կան լքված տներ:
- Կայանում ագրեգատների տակ նկատվեց ջրի և յուղի արտահոսք:
- ՓՀԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, որտեղ տեղադրված է 3 տրանսֆորմատոր: Տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
- Կայանային հանգույցի տարածքը պարսպապատված է:
- Նախագծով նախատեսված է ծառատունկ, սակայն արված չէ:
- Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախագծին համապատասխան տեղադրված է անջրթափանց հորով զուգարան:
- Ազատ ջրօգտագործման պահանջը կատարվում է:
- Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափիչ սարք ջրառում չկա:
- Կայանային հանգույցում գործում է կիսավտոմատ կարգավորման համակարգ:
- Ջրառում ջրի մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգը բացակայում է:
- ՓՀԷԿ-ում 2012թ-ից հետո տեսչական ստուգումներ չեն իրականացվել:
Առաջարկություններ`
- 3 տեղական հիդրոագրեգատների փոխարեն տեղադրել 1 եվրոպական ստանդարտի ագրեգատ եւ տրանսֆորմատոր` ՓՀԷԿ-ի արդյունավետ աշխատանքի համար:
- Կայանում կատարել սարքավորումների վերանորոգման աշխատանքներ:
- Համապատասխանեցնել ձկնացարանի կառուցվածքն այդտեղ բնակվող ձկների կենսական պահանջներին:
- Տեղադրել այնպիսի ձկնապաշտպան ցանց, որի ճաղերի արանքով մինչեւ 8 սմ երկարությամբ մանրաձկները չկարողանան անցնել եւ հայտվնել ՓՀԷԿ-ի խողովակաշարում:
- Ապահովել բնապահպանական թողքի անցումը ձկնանցարանով:
- Ապահովել բնապահպանական թողքի առցանց վերահսկում:
- Ջրառում եւ կայանում տեղադրել ավտոմատ կառվարման համակարգ:
- Ջրառում տեղադրել համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափական սարք:
- Հավաքել բնության մեջ թափված խողովակների պլաստիկե նյութերը:
- Կայանի տարածքում իրականացնել ծառատունկ:
- Տրանսֆորմատորների տակ տեղադրել յուղորսիչներ:
![]() |
![]() |
|
![]() |
|
|
|
![]() |
|
|
|
|
![]() |
![]() |
|
|
|
|
|
|
![]() |
|
|
![]() |
|
|
|
![]() |
![]() |
|
![]() |
|
![]() |
![]() |
|
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: |
Օգոստոս 26, 2015 at 15:07














