ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսել

ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) 2022թ. նոյեմբերի 7-ից վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրաէներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց է սկսել։ Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովը: 

«Հիմք ընդունելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 7-ի №88-Ն որոշմամբ հաստատված ՀՀ տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի (այսուհետ՝ Մեթոդիկա) 7-րդ և 9-րդ կետերը և հաշվի առնելով 2022թ. հունիս-հոկտեմբեր ամիսների ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022թ. նոյեմբերի 7-ից սկսել է Մեթոդիկայի 1-ին կետով նախատեսված վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նոյեմբեր 10, 2022 at 11:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր