Գորիսի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալները հավաքագրման փուլում են

Գորիսի սոցիալ-էկոլոգիական քաղաքականության մշակման համար անհրաժեշտ տվյալները հավաքագրման փուլում են

Սյունիքի մարզի Գորիս խոշորոցված համայնքի բնակիչներն ընդգրկվել են համայնքի համար սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը մշակելու գործընթացում: «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում, Վերիշեն ու Քարահունջ գյուղերում տեղի ունեցան հանդիպումներ բնակչության և տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ:

Ծրագրի փորձագետ, քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց «Էկոլոգիական և սոցիալական քաղաքականության գնահատման համար տվյալների հավաքագրման գործիք-ձևաչափ»-ը, որում նկարագրվում են Գորիս խոշորացված համայնքում առկա սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրները: Փորձագետը ներկաների հետ քննարկեց համայնքի ուժեղ և թույլ կողմերը, համայնքի զարգացման խոչընդոտները հաղթահարելու, տնտեսությունում այլընտրանքային ճյուղեր ներդնելու հեռանկարների մասին: 

Գորիսում տեղի ունեցած հանդիպումները նախաձեռնվել են «Սոցիալ-Էկոլոգիական» կոնսորցիումի անդամ-կազմակերպությունների՝ «Նոր Հորիզոններ» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից:

Հաջորդիվ կներկայացվի Գորիս համայնքի սոցիալ-էկոլոգիական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն: 

«Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագիրն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր Հորիզոններ», «ԷկոԼուր» և «Հայաստանի Անտառներ» հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ` «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:

Փետրվար 01, 2022 at 13:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր