Միանանք Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներին գլոբալ տաքացման դեմ պայքարում

Միանանք Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներին գլոբալ տաքացման դեմ պայքարում

ԷկոԼուր

Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչները մտադիր են հոկտեմբերի 17-ին փակել քարածխի խոշոր նավահանգիստն Ավստրալիայում` որպես հանածո վառելիքի վերամշակման դեմ բողոքի նշան:

Սոցիալական ցանցերում տարածված է բնակիչների կոչը`  աջակցելու իրենց այդ պայքարում: «Իմ անունը Միլան Լոեկ է, եւ ես Մարշալյան կղզիներից եմ: Դուք երեւի լսել եք, որ կլիմայի փոփոխության պատճառով օվկիանոսում ջրի մակարդակը բարձրանում է, եւ իմ կղզիները առաջիններից են, որ կանհետանան: Բայց Խաղաղօվկյանոսյան կղզիների բնակիչները չեն հանձնվում, մենք պայքարում ենք: Եւ մենք գիտենք, որ մեր տների համար ամենամեծ վտանգը հանածո վառելիքի աղբյուրներն են: Նյուկասլում` Ավստրալիայում, գտնվում է աշխարհի ամենախոշոր քարածխի նավահանգիստը, որն օրական մատակարարում է 560 հազար տոննա քարածուխ: Եթե այդ նավահանգիստն առանձին երկիր լիներ, ապա այն ջերմոցային գազերի արտանետումների առումով աշխարհի 9-րդ պետությունը կլիներ: Ես գնացի Ավստրալիա, որպեսզի հասնեմ նրան, որ մի օրով այդ նավահանգիստը փակեն»:

Կանոեներով ես եւ 30 պայքարող պատրաստվում ենք փակել քարածխի նավերի ճանապարհը: Մեզ կաջակցեն ավստրալիացիները կայակներով, սերֆինգի տախտակներով եւ այն ամենով, ինչն ընդունակ է լողալու: Բայց մեզ պետք է ավելին, քան մի քանի հարյուր ավստրալիացին, մենք յուրաքանչյուրիդ կարիքն ունենք:  

Խաղաղ օվկիանոսում կլիմայի համար պայքարողներն արշավի կգնան հոկտեմբերի 17-ին, ցույց տվեք, որ դուք մեր կողքին են: Սեղմեք այստեղ, որպեսզի իմանաք` ինչ անել:

Ես խնդրում եմ ձեզ միանալ մեզ այս պայքարում, որովհետեւ մենք չենք կարող միայնակ փրկել Խաղաղօվկիանոսյան կղզիները»,- գրված է հաղորդագրության մեջ:  

ԷկոԼուրը միանում է Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների բողոքին եւ կոչ անում բոլորին աջակցել նրանց:

Հոկտեմբեր 14, 2014 at 12:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր