2050 թվական`առանց գազ եւ նավթ

2050 թվական`առանց գազ եւ նավթ

ԷկոԼուր

Գերմանական Բոնն քաղաքում  ավարտվեցին կլիմայի փոփոխության վերաբերյալ բանակցությունները: Երկրները զբաղվել են նոր պայմանագրի պատրաստմամբ, որը ուժի մեջ կմտնի 2020թ-ից հետո, ինչպես նաեւ աշխատել են մինչեւ 2020թ. Կիոտոյի արձանագրության գործողությունների երկրորդ շրջանի  կանոնների վրա: Այս մասին ԷկոԼուրին Բոննից հայտնեց «Խազեր» ՀԿ նախագահ Ամալյա Համբարձումյանը: Ակնկալվում է, որ հարյուրամյակի վերջում տաքացումը կհասնի Ցելսյուսի 4 աստիճանի, ինչը կհանգեցնի  աղետալի հետեւանքների:

Տաքացումը մինչեւ 2 աստիճանը պահելու համար անհրաժեշտ է մինչեւ 2050թ. հրաժարվել հանածո վառելիքից: 65 երկիր, այդ թվում` Ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Գերմանիան, Եվրոպական միության այլ երկրներ, որոշ փոքր կղզյակ պետություններ, քիչ զարգացած երկներ եւ լատինոամերիկայն մի խումբ երկրներ, արդեն իսկ մտադրություն են հայտնել մինչեւ 2050թ. հրաժարվել հանածո վառելիքից` նավթից եւ գազից: Բանակցությունների ժամանակ ոչ միայն բարձրացվել է ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու հարցը, այլեւ յուրաքանչյուր երկրում համրավողականության միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը եւ կառավարության պատասխանատվության բարձրացումը իր պարտականությունները կատարելու հարցում:

Հունիս 16, 2014 at 15:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր