Մշակվում է Գորիս «Խելացի քաղաք»-ի նկարագիրը

Մշակվում է Գորիս «Խելացի քաղաք»-ի նկարագիրը

Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան ազգային գրասենյակի տնօրեն, «Խելացի քաղաք» ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյան

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված «Միացյալ խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք: Նախագծի հիմնական գործընկերներն են` ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, Գորիսի քաղաքապետարանը, Ասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Ավստրական բնապահպանական գործակալությունը, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան ազգային գրասենյակը: Առաջարկվող ծրագրի ռազմավարական նպատակն է` խթանել քաղաքների կայուն զարգացումը, հատկապես անցումային տնտեսություններ ունեցող և զարգացող երկրներում` հմտությունների և քաղաքականության վերլուծության, պիլոտային գործունեության, իրականացված լավագույն ծրագրերի փորձի փոխանակման, փոխհամագործակցության և կարողությունների ստեղծման միջոցով:
Խելացի քաղաքի համապարփակ գաղափարն ուղղված է բարելավելու
• քաղաքային միջավայրը՝ ջուրը, աղբը, էներգետիկ ծառայությունները, տեղեկատվական համակարգը և տեխնոլոգիաները:
• կանաչ զարգացումը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, կանաչ բիզնեսի զարգացումը
• Կառավարման համակարգը (միջոլորտային համագործակցություն, համագործակցություն տարածքային, ազգային և տեղական կառավարման մարմինների միջև, և այլ շահառուների միջև, համագործակցության պլատֆորմների հիմնում), այլ քաղաքների հետ համաործակցության ստեղծում
• Սոցիլական կապիտալը (կրթություն, սոցիալական և գենդերային հավասարություն);
• Տնտեսականան պայմաններ (աղքատության նվազեցում և աշխատատեղերի ստեղծում);
• Քաղաքացիների փորձառություն
• Քաղաքային տուրիզմ

Մշակվում է Գորիս «Խելացի քաղաք» - ի կայուն քաղաքաշինության զարգացման նկարագրի զեկույցը Smart City Profile on sustainable urban development/, որն այժմ ներկայացված է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովին (UNECE) առաջարկների և լրամշակման համար: Ծրագիրը կօգնի խելացի քաղաքների եվրոպական փորձը տարածել ԵՄ-ի սահմաններից դուրս:

2015թ. փետրվարի 9-12-ը իրականացվել էր «Խելացի Քաղաք Գորիս» նախաձեռնության առաջին առաքելությունը: Նախնական առաքելության ընթացքում ներկայացվել էին Գորիսի վերաբերյալ նախնական տվյալները, «Խելացի Քաղաքի» համար նախնական նկարագիրը, ինչպես նաև նախնական ցուցիչները: Քննարկվել են նաև քաղաքի զարգացման գերակա ուղղությունները` տնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական և սոցիալական ոլորտներում:
2015 թ ապրիլին Գորիսում կայացած միջազգային աշխատաժողովի ընթացքում Ծրագրի պատասխանատու տիկին Նունե Հարությունյանը և ՄԱԿ-ի ԵՏՀ ծրագրի պատասխանատու տիկին Դոմենիկա Կերիերոն ներկայացրեցին Գորիս «Խելացի քաղաքի» նկարագրի նախագիծը և ցուցիչների վերլուծությունը, ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում փոքր և միջին քաղաքների համար խելացի քաղաքային լուծումների զարգացման լավագույն փորձը, հնչեցին համայնքի զարգացման համար ազգային իշխանությունների և փորձագետների կողմից առաջարկություններ և մեկնաբանություններ և Երկրի նկարագրի (Cօuntry profile) ծրագրի վերաբերյալ միջազգային փորձագետների առաջարկությունները:

«Խելացի քաղաք»-ի գաղափարախոսությունը հիմնվում է կանաչ, առողջ, խելացի ու բնակավայրերի կայուն զարգացման վրա, նպաստում է, է ներդրումների իրականացմանը և տնտեսական և քաղաքաշինական զարգացմանը, նպաստում է էներգիայի խնայողությանը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, կանաչ աշխատատեղերի ստեղծմանը:

Գորիս «Խելացի քաղաք» պիլոտային ծրագիրը «Հայաստանի քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային տնտեսության ազգային կարողությունների զարգացման» ծրագրի մասն է, որը ներկայացվել է UNECE-ին հաստատման համար: Գորիս քաղաքն է ընտրվել պիլոտային ծրագրի համար հարուստ մշակութային և ճարտարապետական ժառանգության, յուրահատուկ բնական լանդշաֆտի պատճառով: Հայկական կարևորագույն միջնադարյան կառույցներից և մշակութային կենտրոններից որոշները տեղակայված են հենց Գորիսի մոտակայքում: Տարածաշրջանում կա 500-ից ավելի պատմական և ճարտարապետական հուշարձան։

15:42 Հուլիս 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news