

ԷկոԼուր
Հունիսի 19-ին Երեւանի բուսաբանական այգում բացվեց WWF-Հայաստանի եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի կողմից ստեղծված նոր տնկարանը։
«Տնկարանի ստեղծումն ունի երեք նպատակ՝ առաջինը` 70 հա անտառային տարածքի վերականգնում, երկրորդը` տեղի բնակչության նոր եկամուտի աղբյուրների ստեղծում և երրորդը` անտառային տնկարանի ստեղծում։ Այստեղ առկա է անտառային շուրջ 22 տեսակ, որոնցից 8 տեսակն արժեքավոր և անհետացող տեսակներ են: Այս պահին այս տարածքում առկա է շուրջ 200 000 բույս»,- ԷկոԼուրին ասաց WWF-Հայաստանի անտառային ծրագրերի համակարգող Արթուր Ալավերդյանը։
Տնկարանը ստեղծվել է WWF-Շվեյցարիայի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում։ Տնկարանի ստեղծումն արժեցել է 20000 եվրո։
Հունիս 20, 2014 at 16:33




