Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է ավելի քան 18 միլիոն դրամ

Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է ավելի քան 18 միլիոն դրամ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. հունվարի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 40 դեպք: 

39 դեպքով հաշվարկվել է 18,296,950 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 179,000 դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրվել է 8 դեպք: 1 դեպքով հաշվարկվել է 65,000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 630,000 դրամի չափով վարչական տուգանք:

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 814,900 դրամ: ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 3 գործ (333,750 դրամի չափով վարչական տուգանք):

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 38 դեպքով հաշվարկվել է 18,244,450 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100,000 դրամի չափով վարչական տուգանք: Նախկինում արձանագրվել է 6 դեպք: 1 դեպքով հաշվարկվել է 65,000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքով նշանակվել է 500,000 դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 52,500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 79,000 դրամի չափով վարչական տուգանք:

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտման նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80,000 դրամի չափով վարչական տուգանք։

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախկինում արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 դրամի չափով վարչական տուգանք։

Մարտ 01, 2021 at 11:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր