«Lydian Armenia» ՓԲԸ-ի բողոքի հիման վրա Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի

«Lydian Armenia» ՓԲԸ-ի բողոքի հիման վրա Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի

ԷկոԼուր

«Lydian Armenia» ՓԲԸ-ի բողոքի հիման վրա Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: Ինչպես ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, ստուգումներով պարզվել է, որ իրավախախտում չի կատարվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնից զանգահարել էին Համահայկական Լեւոն Գալստյանին ու հայտնել, որ Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դիմել են իրենց այն հարցով, թե Լեւոն Գալստյանն ու իր համախոհները սպառնալիքներ են հնչեցրել ընկերության հասցեին:

Լևոն Գալստյանը ԷկոԼուրին հայտնեց, որ ոստիկանությունը հիմնականում հարցեր է տվել իր կողմից Facebook սոցիալական ցանցում նախաձեռնած մի միջոցառման համար, որտեղ օգտատերերի շրջանում հարցում էր անցկացվում, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ կազմակերպել Ամուլսարի հանքի շահագործումը կասեցնելու համար: Լևոն Գալստյանը նշել է երեք գործողություն, մնացածն ավելացրել են օգտատերերը: Լևոն Գալստյանը նշել է հետևյալ գործողությունները՝ «Տեղի բնակիչների հետ ակտիվ աշխատանք (Ջերմուկ, Գնդեվազ և այլն)», «Ակցիաներ տեղում և Երևանում», «Միջազգային ներդրողների վրա ճնշումներ»: Մնացածն ավելացրել են օգտատերերը՝ «Ակցիաներ արտերկրում-ԱՄՆ, Կանադա», «Սաբոտաժ», «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին ներգրավել», «Ճնշում կառավարության, հատկապես բն» նախ-ի վրա»: Օգտատերերից մեկն ավելացրել է «Ղեկավար կազմից մեկին սատկացնել» միջոցառում, որի համար քվեարկել է 5 հոգի: Այլ սպառնալիք այդ միջոցառման մեջ մենք չտեսանք:

Նշենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը հայտարարել է, որ ոչ անտարբեր կազմակերպությունների, ոլորտի մասնագետների ու անհատների հետ միասին շարունակելու է հանդես գալ Ամուլսարի ծրագրի անթույլատրելիության մասին տարբեր նախաձեռնություններով՝ բացառապես միջազգային իրավունքի և ՀՀ օրենսդրության շրջանակներում և իր գործունեությունը ծավալելու է օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության և բանականության սկզբունքներով:

13:52 Սեպտեմբեր 29, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news