ԳՅՈՒՂՆԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ

ԳՅՈՒՂՆԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ

Antarner.net-Azatutyun.am

Գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել ապօրինի անտառհատումների կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկություններով:

Չորեքշաբթի օրը Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ժամանել էր Վանաձոր` Գուգարքի անտառներում վերջին շրջանի տեղի ունեցած անօրինական հատումների վերաբերյալ Լոռու մարզի իրավապահների ու անտառտնտեսությունների մասնագետների հետ հանդիպելու, անօրինական հատումների պատճառներն ու դրանց կանխարգելման միջոցները քննարկելու համար:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարարը հայտարարեց, որ առաջիկայում տեղադրվելու են անցակետեր, որոնք կստուգեն անտառներից դուրս եկող ավտոմեքենաները, որը կնպաստի անօրինական հատումների ծավալների նվազմանը:

Բացի այդ, Գյուղատնտեսության նախարարությունը դեռեւս անցած տարվանից մշակել է մի որոշման նախագիծ, որով անտառամերձ շրջանների բնակչությանը նախատեսվում է անտառային թափուկների գնով վառելափայտ տրամադրել: Եթե 1 խորանարդ մետր վառելափայտի համար անտառամերձ շրջանի գյուղացին հիմա վճարում է 1200 դրամ, որոշման ընդունումից հետո կվճարի՝ 600 դրամ:
Երրորդ գործողությունը, որով նախատեսվում է կանխարգելել անօրինական հատումները, անտառի պահապանների աշխատանքային պայմանների բարելավմանն է ուղղված: Այս պահին անտառապահների աշխատավարձը չի հասնում 50.000 դրամի, նրանց չի տրամադրվում զենք, ավտոմեքենա կամ ձի, արտահագուստ:

Հոկտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր