Ո՞Վ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԱՆՏԱՌԸ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԴԱՐՁՐԵԼ

Ո՞Վ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՂԹԵՐՈՒՄ ՀԱՆՔԱՎԱՆԻ ԱՆՏԱՌԸ ԱՐՈՏԱՎԱՅՐ ԴԱՐՁՐԵԼ

ԷկոԼուր

Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնն արձագանքեց Հանքավանի անտառում մասսայական հատումների մասին «ԷկոԼուր»-ի ահազանգին: Կենտրոնի օպերատիվ ստուգումների արդյունքում պարզվել է, որ  հատվել է 42 ծառ` 28  սոճի, 9 կեչի եւ 5 կաղնի: Նյութերը փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը:

«ԷկոԼուր»-ը պետական տեսչության եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այն բանի վրա, որ Հանքավանի անտառը պաշտոնական փաստաթղթերում անտառ չի համարվում եւ արոտավայրի եւ գյուղատնտեսական հողերի կարգավիճակով տրվել է Հանքավան համայնքին: 2006թ. այդ տարածքները վաճառվել են անհայտ անձանց:

Ովքեր ցանկանում են հայտնել ապօրինի հատումների կամ անտառի հետ կապված եւ օրինականության մեջ կասկած հարուցող այլ գործունեության մասին, հայտնում ենք Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի օպերատիվ հեռախոսահամարը` (010) 20 15 98:

Սեպտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր