ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԵՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԳՈՀԱՑՆՈՒՄ ԿԱՆԱՉ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻՆ

ԷկոԼուր

Գուգարքում բնապահպանական պետական տեսչության ստուգումների արդյունքները չեն գոհացնում կանաչ ակտիվիստներին, ովքեր հայտնաբերել են անտառահատումները: «Անտառահատումների ծավալը շատ ավելի մեծ է: Ուղղակի այդ տեսուչները մի քիչ պետք է խորանային անտառի մեջ, ավելի վեր բարձրանային ու կհանդիպեին տասնյակներով  թարմ կտրված հաստաբուն ծառերի, օրինակ այն տարածքում, որտեղ նկարներն ինձ ջնջել էին տվել»,- ասում է ակտիվիստ Վահե Վարդումյանը, ով Գուգարքում մասշտաբային անտառահատումների վերաբերյալ ֆոտոռեպորտաժ է արել: Նա առաջարկում է համատեղ այցելություն հատումների այդ տարածք եւ ցույց տալ հատումների մասշտաբը:

Եւս մեկ անգամ ի պաշտպանություն անտառների իր ձայնն է բարձրացնում ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Նա առաջարկում է քննարկել հատված անտառների տեղում տուգանքներից եւ բնավճարներից ստացված միջոցներով  անտառն անհապաղ վերականգնելու հարցը: Կանաչ ակտիվիստների անունից Մարիամ Սուխուդյանն առաջարկում է որպես կամավոր ընդգրկել իրենց անտառատնկման աշխատանքների  մեջ:

Սեպտեմբեր 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր