ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԲԱՂՎՈՒՄ Է

Հրապարակ

Բնապահպանության նախարարությունից օպերատիվ արձագանքեցին օգոստոսի 31-ին մեր թերթում լույս տեսած «Ապօրինի ծառահատումներ Վանաձորում» հոդվածին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ արդեն 10 օր է, ինչ ապօրինաբար հատվում է Վանաձոր քաղաքից քիչ հեռու գտնվող ոչ հատատեղային անտառը: Բնապահպանության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նախարարի հրամանով կազմվել է հատուկ աշխատանքային խումբ, որը կմեկնի դեպքի վայր՝ պարզելու կատարվածը: Նախարարությունից փոխանցեցին նաեւ, որ ստեղծված աշխատանքային խումբը ակտիվ համագործակցում է ոստիկանության հետ՝ գտնելու ապօրինի ծառահատում իրականացնողներին:

Սեպտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր