

ԷկոԼուր
Հայաստանի անտառների անխնա ոչնչացումը շարունակվում է: Օգոստոսի 30-ին «ԷկոԼուր»-ի մոնիտորինգային խումբը Կոտայքի մարզում էր: Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող տեղամասի անտառում չէր դադարում կացնի ու սղոցի ձայնը (Տես լուսանկարները): Մի երիտասարդ ջանասիրաբար կացնահարում էր անտառի ծառերը: «ԷկոԼուր»-ի խմբին տենելով` նա հեռացավ: Շրջելով անտառում` մենք տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած թարմ ճյուղեր: Նկատելի էր, որ տարածքը ոչ մեկի կողմից չէր վերահսկվում:
Նշենք, որ Անտառային մոնիտորինգի կենտրոնը, որը կոչված է վերահսկելու անօրինական ծառահատումները, թեժ գիծ չունի, եւ ոչ ոք չգիտի, թե որ հեռախոսահամարով կարելի է հայտնել խախտումների մասին: Մենք այս նյութը համարում ենք Մոնիտորինգի կենտրոնին ուղղված ահազանգ:
Օգոստոս 31, 2010
