ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵՑԻՆՔ ՄԱՐԵԼ ՀՐԴԵՀՆԵՐԸ, ԻՍԿ ՋԱՎԱՔԱՀԱՅԵՐԻՆ` ՈՉ

Tert.am

Որպես Հայազն երիտասարդների միաբանության համակիր ստորագրած Տիգրան Սիմավորյանը բաց նամակ է տարածել, որում քննադատում է Հայաստանի անտարբերությունը Ջավախքում բռնկված հրդեհների խնդրին՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների և երիտասարդական կազմակերպությունների կողմից Ռուսաստանին հատկացված օգնությունը։

«Օգոստոսի 4-ին Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Ացկուրի գյուղի անտառներում բռնվել էր ուժեղ հրդեհ։ Հրդեհը շարունակվեց մի շաբաթ։ Մենք` հայաստանցիիներս ոչինչ չձեռնարկեցինք մեր եղբայրներին օգնելու համար։

Ի՞նչ արեցինք մենք պետական մակարդակով: Իհարկե՝ ոչինչ: Մենք գերադասեցինք մեր «եղբայրական» Ռուսաստանին օգնություն ցուցաբերել,մինչդեռ, մեր պատմական հայրենիքի մի մասին,որ գտնվում է «քթներիս տակ»,ոչինչ չփորձեցինք անել: Տեղեկացա, որ «Միասին» երիտասարդական շարժումը բարեգործական ակցիա էր կազմակերպել,գումար ու հագուստ ուղարկել ՌԴ–ի հրդեհից տուժած բնակիչներին. կողջունեի նման նախաձեռնությունը, բայց քանի որ մեր հայրենի Ջավախքը ևս տվյալ ժամանակահատվածում նույնատիպ դրության մեջ էր ու «Միասին»–ը ակցիա չկազմակերպեց, ծանր կացության մեջ թողնելով ջավախքցուն, ստիպված եմ միայն ապշել. ինչպես կարելի էր այդ ակցիան չանել, երբ մեր գեղատեսիլ անտառները այրվում էին: Մի՞թե մեր կառավարությունը չէր կարող մի քանի հրշեջ խումբ ուղարկել Ջավախք: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մեզ` հայ երիտասարդներիս հետաքրքրում է։ Մենք ռուս ժողովրդին գերադասեցինք մեր քույրերից և եղբայրներից: Այս ամենից սկսվում է ապազգայնությունը, օտարին սիրաշահելը ավելին է արժևորվում, և հստակ ցույց ենք տալիս մեր օտարամոլությունը։ 1988–ի երկրաշարժի ժամանակ առաջին օգնություներից մեկը մեզ ցուցաբերեց ջավախահայությունը, իսկ մենք պարազապես աչք փակեցինք։

Այս ամենից հետո չեմ զարմանա, որ ոմանք համարձակավեն ասել ,թե Ջավախքը երբ է հայկական եղել։

Ինչևէ, իրավիճակը պետք է ճիշտ գնահատել և հետևություներ անել: Կարծում եմ՝ նամակս կսթափեցնի ոմանց»։

Օգոստոս 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր