Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով

Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով

 ԷկոԼուր

Երևանի հողերն աղտոտված են սնդիկով, կապարով, ցինկով, քրոմով, նիկելով, պղինձով ու մոլիբդենով: Ինչպես նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Գիտական և գիտակազմակերպական գործունեության 2014թ. հիմնական արդյունքներ» հաշվետվության մեջ, գերբարձր աղտոտմամբ առանձնացվող հողերը լոկալ դրսևորմամբ տեղակայված են հիմնականում Շենգավիթ, Էրեբունի, Արաբկիր, Նոր Նորք և Նորք Մարաշ համայնքներում:

Հողերում առաջնային աղտոտիչը կապարն (Pb) է, որի պարունակությունները նմուշների 99.9 %-ում գերազանցում են լոկալ ֆոնը, իսկ 54 %-ում՝ ՀՀ ՍԹԿ` միջինում 1.7 անգամ:

Հողերում հայտնաբերվել է գերտոքսիկ սնդիկ (Hg), որի պարունակությունները ֆոնը գերազանցում են նմուշների 89 %-ում` միջինում 7.0 անգամ:  Ֆոնային և ՍԹԿ գերազանցումներ գրանցվել են  ցինկի (Zn), պղնձի (Cu), նիկելի (Ni), քրոմի (Cr) և մոլիբդենի (Mo) պարունակությունների համար:

Ծանր մետաղների գրանցված պարունակությունները և կազմը Երևանի բնակչության առողջության համար ռիսկի լուրջ գործոն են:

Ուսումնասիրություններն իրականացրել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը:

Ապրիլ 07, 2015 at 18:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր