

ԷկոԼուր
Մարտի 12-ին Հրազդան գետի մակարդակը բարձրացել է, իսկ ջուրը ամբողջովին` սևացել: Աղտոտվածությունից և գարշահոտությունից մարդիկ անգամ չէին ցանկանում մոտ գալ գետին: «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում գտնվող ջրլող թռչունները դուրս էին եկել ջրից, իսկ ձկներ գետում ընդհանրապես չէին երևում: Ռեստորանային համալիրների աշխատակիցները ԷկոԼուրի հետ զրույցում նշեցին, որ ամեն տարի այսպես է լինում: «Գնացեք, ՀԷԿ-երից հարցրեք` ինչի է էսպես»,- ասում էին նրանք:
Նշենք, որ ավելի վաղ ԷկոԼուրը, հղում կատարելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքին, տեղեկացրել էր, որ Երևան ՀԷԿ-ի ավազանից աստիճանաբար լինելու են ջրբացթողումներ, ինչի հետեւանքով Հրազդան գետի մակարդակը՝ Դավիթաշենի կամրջից մինչև Երևանյան լիճն ընկած հատվածում կբարձրանա:
Մարտ 12, 2014 at 18:56












