

ԷկոԼուր
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ապրիլի 28-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեց՝ կոչ անելով պատգամավորներին չնպաստել Սևանի ոչնչացմանը,դեմ քվեարկել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ օրինագիծը Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում է: Օրինագծի ընդունման դեպքում Սեւանա լճից տարեկան առավելագույն 170 միլիոն խմ ծավալով ջրառը կավելանա` հասնելով մինչեւ 240 միլիոն խմ-ի 5 տարի ժամկետով։ Հասարակությունը մտահոգված է եւ դեմ օրինագծի ընդունմանը:
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը պատգամավորներին թռուցիկներ ուղարկեց, որոնցում ասված է․ ««Սևանը ոչ միայն բնապահպանական օբյեկտ է, Սևանը քաղաքական, լուրջ ռազմավարական, ժողովրդի գոյատևման օբյեկտն է»,- ապրիլի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսՌուբեն Ջրբաշյանը:
«Հարգելի՛ պատգամավորներ, դուք շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը: Տարիներ շարունակ քննարկվում է, թե մեր մակերեսային հոսքի որ տոկոսն է օգտագործվում մեր ժողովրդի կողմից և որ տոկոսն է գնում Ադրբեջան: Փոխանակ կազմակերպել այդ ցանցը,փոխանակ կազմակերպել, որ Ադրբեջան ջուր մինիմալ գնա, կամ չգնա, մենք ավելացնում ենք Սևանի հոսքը, որից կօգտագործենք մի 20-30 տոկոս, իսկ 70 տոկոսը կուղարկենքՆախիջևան»,- ասաց Ռուբեն Ջրբաշյանը:
Չի բացառվում, որ Սևանից վերցված հսկայածավալ քանակներով ջուրը կծառայի հավելյալ էլէկտրաէներգիա ստանալու, Սևանի ափին բազամաթիվ հյուրանոցներ եւ տներպահպանելու համար: Սևանում ոչ ոք ավել ջուր չի կուտակել և իրավունք էլ չունի այդ ջուրը օգտագործելու: Սևանի մակարդակը բարձրացել է վերջին տարիների բնակլիմայական պայմաններից, որոնքկարող են անսպասելի փոխվել և հաջորդ տարիներին մենք կունենանք ջրի մակարդակի անկում...
Նորից հիշենք ակադեմիկոսի խոսքերը՝ կանցնի մի քանի տարի, և ժողովուրդներն իրենց տեղամասերից բնահան կլինեն և կգնան այն երկրներ, որտեղ ջրի ավելցուկ կա: Դա կբերիլուրջ կոնֆլիկտների, պատերազմների: Իսկ մենք ինչպե՞ս ենք վերաբերվում Սևանին: Մեր ժողովուրդը կարող է այստեղից վերանալ, եթե չունենա ջուր»:
Ապրիլ 28, 2014 at 14:25