Տարեկան Մեղրիգետի գետավազան է լցվում հանքարդյունաբերական ընկերությունների 1. 607000 խմ արտադրական կեղտաջուր

Տարեկան Մեղրիգետի գետավազան է լցվում հանքարդյունաբերական ընկերությունների 1. 607000 խմ արտադրական կեղտաջուր

ԷկոԼուր 

Հանքարդյունաբերության հետեւանքով Մեղրիգետի գետավազանի ջրային ռեսուրսների մեջ տարեկան լցվում են 1. 607000 խմ արդյունաբերական կեղտաջուր: Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Կարճևան գետ տարեկան լցվում է 1,5 միլիոն խմ արտադրական կեղտաջուր: Իսկ Լիճքվազ-Թեյի ու Տերտերասարի ոսկու ստորերկրյա հանքերը շահագործող «Սիփան-1» ՍՊԸ-ի կողմից Մեղրիգետ տարեկան լցվում է 107 հազար խմ արտադրական կեղտաջուր: Այս մասին նշված է ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի «Մեղրիգետի գետավազանում ցանկալի վիճակի հասնելուն ուղղված միջոցառումների ծրագրում», որը հանրությանը ներկայացվեց 2014թ-ի վերջին: Ծրագիրը մշակել է հիդրոլոգ Բենյամին Զաքարյանը:

Բացի արտադրական կեղտաջրերից Մեղրիգետ գետավազանի վրա բացասական ազդեցություն ունեն նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի 22 հա տարածք զբաղեցնող եւ Լիճքվազ-Թեյի ոսկու բազմամետաղային հանքավայրի 1,2 հա տարածք զբաղեցնող լցակույտերը, ինչպես նաեւ Դարազամի, Հովիտ 1 եւ Հովիտ 2 պոչամբարները:

Մեղրիգետի գետավազանում ցանկալի վիճակի հասնելու համար Բենյամին Զաքարյանն առաջարկում է հանքարդյունաբերական ընկերությունների արտադրական կեղտաջրերի համար ներդնել ջրի մաքրման նոր տեխնոլոգիաներ, ռեկուլտիվացնել լցակույտերը` լանջերը ամրացնելով հողաշերտով եւ ապահովելով բուսածածկով, պահպանել Դարազամի, Հովիտ 1 եւ Հովիտ 2 պոչամբարների տեխնիկական շահագործման կանոնները, վերանորոգել Կարճեւանի գետավազանում ջրային ռեսուրսն աղտոտող պոչամբարների պոչանքի 70 մետր վնասված խողովակաշարը:

Մարտ 11, 2015 at 14:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր