

ԷկոԼուր
ՀՀ Վայոց ձորի մարզի զբոսաշրջային Ջերմուկ քաղաքի բնակիչներն իրենց «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մասին խոսում են անցյալ ժամանակով: Երբեմնի ջրառատ ջրվեժը փոքր ՀԷԿ-ի պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: ՓՀԷԿ-ը կառուցված է «Սառնաղբյուր» բնական աղբյուրներ և Արփա գետի անանուն վտակների վրա, որոնց ջրերով էլ սնուցվում է Ջերմուկի ջրվեժը: Հատկապես զբոսաշրջային թեժ շրջանից հետո ջրվեժում կարելի է տեսնել միայն խոնավ քարերը:
«Հոկտեմբերի 1-ից ջուրը կտրում են, դարձրել են կնոպկայով ջրվեժ, մի աղբյուրի ջուր է գնում ջրվեժով...գնացեք, նկարեք ու տակը գրեք՝ անջուր ջրվեժ», - ԷկոԼուրի հետ զրույցում բողոքեցին Ջերմուկի բնակիչները:
Նրանք նաև անդրադարձան Արփա գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երին՝ անընդունելի համարելով մեկ գետի վրա միանգամից մի քանի փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Բնակիչները շեշտեցին, որ ՓՀԷԿ-երի պատճառով գետից վերանում է կարմրախայտ ձուկը:
Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում:
![]() |
![]() |
Հոկտեմբեր 15, 2015 at 13:11