Ահազանգ Թեղուտից
Status: Open Նոյեմբեր 05, 2018 at 15:53
«Շնող գետը կապույտ գույն էր ստանում, փրփրում, միայն պատահական օրերին էր, որ ջուրը համեմատաբար պարզ էր լինում: Մինչև ֆաբրիկայի աշխատելը նախկինում նման բան չէր եղել Շնող գետի հետ: 60 տարի այս գետի ափին եմ ապրում, օգտվել ենք, լողացել ենք գետում, բայց հիմա անհնար է, կենդանիներն էլ են վերացել», - ասաց Շնողի բնակիչ Գևորգ Պապյանը, ում այգում իրականացվեց հողի նմուշառում:
Ինչպես նշեց Շնողի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը. «Պոչամբարի արտահոսքերից Դեբեդն աղտոտվում էր, Շնողն աղտոտվում էր, ամբողջ այդ կեղտը լցվում էր մեր այգին, ծառերը չորանում, ստիպված կտրում ենք»:
«3 տարի առաջ եմ գնել այս այգին` 3 հեկտար, 60 հազար դոլարով, տոկոսով, վարկով, իսկ այսօր բոլոր ծառերս չորանում են, - ասաց Արայիկ Բաբայանը, - բողոքել եմ, «Թեղուտ» ՓԲԸ-ն նմուշներ վերցրեց իմ հողից, ստուգեցին ու ասացին, որ մկնդեղն է շատ, բայց դա վնաս չի տալիս: Իրենք հրաժարվում են, որ վնաս են տալիս»: