Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

mes.am

Հանրապետության տարածքում`

Հունվարի 29-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունվարի 29-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար, 30-31-ը, փետրվարի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի հունվարի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`  12.30C (1999 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -23.70C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.60C

14:09 Հունվար 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news