«S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի Ազգային ժողովի դիմաց

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի Ազգային ժողովի դիմաց

ԷկոԼուր

Օգոստոսի 28-ին՝ ժամը 10:00-ին, «S.O.S. Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա կանցկացնի Ազգային ժողովի շենքի դիմաց՝ կոչ անելով պատգամավորներին մերժել կառավարության ներկայացրած Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը միաձայն ընդունեց Ջրային կոմիտեի մշակած Սևանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծը: Նախագծով 2018 թ-ին Սևանա լճից ջրառը կկազմի 210 միլիոն խմ: Կառավարության անդամները չանդրադարձան Սևանա լճի վիճակին, սպառնացող ռիսկերին, և հաշվի չառնվեց, որ  լիճն արդեն ունի բացասական հաշվեկշիռ: Նույն օրը «S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակ ուղղեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին` առաջարկելով մերժել կառավարության օրենքի նախագիծը:

 

Օգոստոս 24, 2018 at 16:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր