Ջուր

Վերին Գետաշենի համայնքապետ` «Արգիչի» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով համայնքի 350 հա հողատարածքն արդեն 7 տարի շարունակ անջրդի է
18:01 Ապրիլ 15, 2019 | Ջուր | Գեղարքունիք
Տիգրան Մուրադյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նոր պոմպակայան կառուցել այդ 350 հա-ը ոռոգելի դարձնելու նպատակով, որի համար անհրաժեշտ գումարը մտադիր են ստանալ «Արգիչի» ՓՀԷԿ-ը շահագործող «Հիդրոկորպորացիա» ՓԲԸ-ից
Կարճևանցիները նամակով դիմել են Բնապահպանության նախարարությանը՝ իրենց այգիներն աղտոտող ջուրը փորձաքննության ենթարկելու պահանջով
14:50 Ապրիլ 11, 2019 | Ջուր | Սյունիք
Սյունիքի մարզի Կարճևան համայնքի բնակիչները նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ պահանջով մասնագետ ուղարկել համայնք՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածքից դեպի կարճևանցիների այգիներ հոսող ջրից նմուշառում վերցնելու և այն փորձաքննության ենթարկելու համար
Հայանիստի բողոքի ակցիայից հետո «Վեոլիա ջուր» ընկերությունը խոստացել է լուծել Գետաշեն թաղամասի ջրի խնդիրը
16:47 Ապրիլ 08, 2019 | Ջուր | Արարատ
Ապրիլի 2-ին Արարատի մարզի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի բնակիչները փակել են Երևան-Հայկաշեն-Էջմիածին-Մասիս խաչմերուկը՝ պահանջելով հրատապ լուծում տալ իրենց ջրի խնդրին
«Ախթալայի ԼՀԿ»-ի պոչամբարից հոսքաջրերը հոսում են դեպի Դեբեդ գետ՝ չխախտելով օրենքները
19:05 Մարտ 25, 2019 | Ջուր | Լոռի
ԷկոԼուրի «Ահազանգ. Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրերը հոսում են Դեբեդ գետ» նյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զննումներ է իրականացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում
Կարճևանցիների բողոքի հիման վրա «Ագարակի ՊՄԿ»-ի գլխավոր տնօրենի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
16:38 Մարտ 25, 2019 | Ջուր | Սյունիք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի կողմից «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Կարճևան գյուղի բնակիչներից ստացված դիմում բողոքի հիման վրա
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչերը լցվել են կարճևանցիների այգիներ
18:05 Մարտ 21, 2019 | Ջուր | Սյունիք
Ամիսներ շարունակ հոսող կեղտաջրի 10-20 սմ հաստությամբ նստվածքն արդեն իսկ հասցրել է փչացնել կարճևանցիների հողատարածքները: Գյուղացիներից մի քանիսի այգիները վերածվել են ճահճի
Հրապարակվել են ԶՊՄԿ-ում անցկացված տեսչական ստուգումների արդյունքները
16:48 Մարտ 13, 2019 | Ջուր | Սյունիք
Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի վրա ազդեցության հետևանքով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է 382.431.552 (երեք հարյուր ութսուներկու միլիոն չորս հարյուր երեսունմեկ հազար հինգ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը Արարատյան դաշտի աղետի վերաբերյալ Հանրային բնապահպանական դատարանի վճռի կապացությամբ
17:51 Մարտ 12, 2019 | Ջուր | Արարատ | Երեւան
ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխան է ուղարկել «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործի Բնապահպանական հանրային դատարանի վճռի կապակցությամբ

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news