Սահմանվել են 2020 թ-ի ընթացքում սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

Սահմանվել են 2020 թ-ի ընթացքում սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները

ԷկոԼուր

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը սահմանել է 2020 թ-ի ընթացքում ՀՀ ջրային տարածքներում, բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների, սիրողական ձկնորսության թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները:

Այսպես, 2020 թ-ի փետրվարի 1-ից դեկտեմբերի 30-ը թույլատրվում է սիրողական ձկնորսության նպատակով որսալ կարմրախայտ, ծիածանափայլ ֆորել, կովկասյան թեփուղ, սպիտակ ամուր, սև ամուր, կուրի կողակ, կուրի բեղաձուկ, ճանար, արևելյան տառեխիկ, ծածան, սպիտակ հաստաճակատ, խայտաբղետ հաստաճակատ, արծաթափայլ կարաս, բրամ, լոքո և խեցգետին:

Այս տեսակների նկատմամբ որսն արգելվում է բազմացման ժամանակաշրջանում:
Սիրողական ձկնորսությունը կարելի է իրականացնել մեկ ձկնորսի համար միաժամանակ երկու որսամիջոցներով՝ կարթերով, յուրաքանչյուրը ոչ ավել, քան երկու կեռիկով: Իսկ խեցգետնի որսը կարելի է իրականացնել առավելագույնը երեք խեցգետնորսիչով՝ մինչև 70 սմ տրամագծով և 22 մմ ոչ պակաս խորշերով:

Կենդանատեսակների որսի թույլատրելի չափաքանակներն ու բազմացման ժամանակատվածն՝ այստեղ:

 

12:26 Փետրվար 17, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news