ԷկոԼուր
Ս.թ. հոկտեմբերի 15-ից վերսկսվել է ջրառը Սևանա լճից: Հոկտեմբերի 17-ի դրությամբ լճից բաց է թողնվել 141.833 միլիոն խմ ջուր: Միաժամանակ, նույն օրվա դրությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է հոսել 152.504 միլիոն խմ ջուր:
Սևանա լճից ջրառը դադարեցվել էր ս.թ. սեպտեմբերի 25-ին: Այդ օրվա դրությամբ լճից բաց էր թողնվել 140.954 միլիոն խմ ջուր:
Այս տարի Սևանից օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից ավելի ջրառ չի իրականացվելու:
Հոկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.55 մ, ինչը 5 սմ-ով ավելի է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900.50 մ-ից:
Հոկտեմբեր 18, 2019 at 15:33