Կառավարությունը նախատեսում է ներդնել ջրախնայող տեխնոլոգիաներ

Կառավարությունը  նախատեսում է ներդնել ջրախնայող տեխնոլոգիաներ

ԷկոԼուր

Կառավարությունը նախատեսում է ներդնել ջրախնայող նո տեխնոլոգիաներ, որի համար մշակվել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը: Այս տեխնոլոգիաներնն ուղղված են ջրային ոլորտի հիմնական խնդիրների լուծմանը: Նախատեսվում է ձկնարդյունաբերության համար ստեղծել ջրի շրջանառու համակարգ, տեղադրել մաքրման կոմպակտ կայաններ և կիրառել մաքրման բնական ու համակցված համակարգեր, տարածել կաթիլային ոռոգման համակարգի և ձկնաբուծական տնտեսություններում ներդնել առցանց հոսքաչափական սարքավորումներ:

«Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը» հավանության արժանացավ այսօր կայացած Կառավարության նիստում:

Հայեցակարգի միջոցառումների մեծ մասի համար արդեն իսկ իրականացվել են պիլոտային ծրագրեր։

Մինչդեռ ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման համար դեռևս հստակ ֆինանսավորում չկա:

18:19 Հունվար 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news