ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ՓՀԷԿ-երի ոլորտի խնդիրներն ուսումնասիրող աշխատանքային խմբում ընդգրկել այդ ոլորտում բավականին փորձ կուտակած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և փորձագետներին:
Նամակում նշված է.
«Ողջունում ենք Ձեր` «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» 5 սեպտեմբերի 2018, 1177 – Ա որոշումը:
Լիահույս ենք, որ սույն որոշմամբ խորությամբ և ծավալուն կուսումնասիրվեն և կպարզվեն փոքր ՀԷԿ-երի շահագործման, դրանցկողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանություններիհանգամանքները, կհայտնաբերվի ոլորտում առկա խախտումների ամբողջականությունը և կգտնվեն ոլորտի բարեփոխումներին ուղղված թիրախները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները:
Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ 2014-2018 թվականներին ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀբնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» և «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառումՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրերը ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների, հիդրոէներգետիկայի և բնապահպանության ոլորտի փորձագետների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների միջոցով: Ծրագրերի արդյունքում ստեղծվել է 125 փոքր ՀԷԿ-երի տեղեկատվական բազա: Յուրաքանչյուր փոքր ՀԷԿ ուսումնասիրվել է տեխնիկական, բնապահպանական, արտադրական, սոցիալական ընդհանուր 75 չափորոշիչով: Բազայի տվյալների հիման վրա մշակվել է փոքր ՀԷԿ-երի բարեփոխումների փաթեթ, որն իր մեջ ընդգրկում է շահագրգիռ պետական մարմիններին` Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տարածքային կառավարման և զարգացման, Արտակարգ իրավիճակների նախարարություններին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Քաղաքաշինության կոմիտեին, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի սեփականատերերին ուղղված առաջարկություններ: Ծրագրերի արդյունքում մշակվել է նաև 5 իրավական ակտի նախագիծ և ներկայացվել շահագրգիռ կողմերին: Ծրագրերի առաջարկներն իրենց արտացոլումն են գտել 2018թ-ի օգոստոսի 23-ինգործադիրի հավանությանն արժանացած «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքինախագծի վերաբերյալ կառավարության որոշման և, 2018թ-ի մարտի 1-ին ընդունած «Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափորոշիչներ հաստատելու մասին» կառավարությանարձանագրային որոշման, ինչպես նաև նախատեսվող այլ իրավական ակտերի նախագծերի մեջ:
Ծրագրերում ներդրված նորարական մոտեցումները լայն արձագանք են ստացել նաև միջազգային հետևյալ հեղինակավոր հարթակներում`
• TAEX (Եվրահանձնաժողովի TAEX-ի «Հիդրոէներգետիկայի արտադրության և ջրհեղեղներից պաշտպանությանհամատեղումը ջրային ռեսուրսների կառավարման և բնության պահպանության հետ» աշխատաժողովի «Եզրակացություններ ևշահագրգիռ կողմերի առաջարկություններ» փաստաթուղթ
• «Հաջողության բանաձևը. խոհարարական գիրք Վիզգրադ 4 երկրների և Արևելյան գործընկերության երկրների հանրային մասնակցության փորձի մասին» աշխատություն
• «Rivers without borders» միջազգային էկոլոգիական կոալիցիայի «Հյուսիսային Եվրասիայում և աշխարհում հիդրոէնեգետիկայի և ջրատնտեսական ենթակառուցվածքների զարգացում» աշխատություն:
Ծրագրի արդյունքները ներկայացվել են մի շարք միջազգային հարթակներում` «Հարավ-Կովկասյան կավճե շրջան» կոնֆերանս (Թբիլիսի, 2017թ.փետրվար), «Rivergathering» միջազգային կոնֆերանս (Թբիլիսի, 2017թ., ապրիլ), Արևելյան գործընկերության երկրներիքաղաքացիական հասարակության ֆորումի կլիմայի փոփոխությանը նվիրված Արևելյան Եվրոպայի 5-րդ պանելային հանդիպում(Բրյուսել, 2017թ., մարտ), «Կանաչ իրավունքները` որպես կանաչ տնտեսության և կանաչ էներգետիկայի ինտեգրված մաս» նստաշրջան (Տալին, 2017թ., նոյեմբեր):
Ծրագրերի հաջողությունը պայմանավորված էր պետական կառույցներ-քաղաքացիական հասարակություն սերտ փոխհամագործակցությամբ, ինչը հաշվի առնելով, դիմել ենք Ձեզ և ՀՀ կառավարության աշխատակազմ փոքր ՀԷԿ-երի բազմաշահառու խորհրուրդ` հասարակական հարթակ ձևավորելու առաջարկով:
Ելնելով վերոգրյալից` առաջարկում ենք Ձեր 1177 – Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարել հանձնախմբի աշխատանքներում ներգրավել նաև վերոնշյալ ծրագրերում աշխատած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և փորձագետներին, որոնք ձեռք են բերել հսկայական փորձ և հմտություններ փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացված ծրագրերի շրջանակներում և կարող են իրենց կուտակած փորձով և գիտելիքներով օգտակար լինել աշխատանքային խմբի գործունեությանը»:
Սեպտեմբեր 10, 2018 at 17:13