«ԳՐԻՆ ՓԱՈՒՐ»-ի արձագանքը` «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ

«ԳՐԻՆ ՓԱՈՒՐ»-ի արձագանքը` «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ

ԷկոԼուր

«ԳՐԻՆ ՓԱՈՒՐ» ՍՊԸ-ն արձագանքել է «ԷկոԼուր»-ի փորձագիտական խմբի կողմից «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի տարածքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին:

«ԷկոԼուր»-ին ուղղված ընկերության նամակում ասված է.

««Ընկերությունը մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը դիմել է Բնապահպանության նախարարություն շահագործման Ջրօգտագործման թույլտվության համար, սակայն պատասխան չի ստացել: Ընկերությունը կդիմի կրկնօրինակը ստանալու համար, սակայն եթե պատասխան չենք ստացել, այն համարվում է տրված։

Տեխնիկատնտեսական հիմնավորմամբ ներկայացված է եղել 2 ագրեգատ, այն հետագայում փոխվել է և դարձել է 3, սակայն հզորության փոփոխություն տեղի չի ունեցել, և փաստացի տեղադրվել են 2 հատ Ֆրենցիս 1050 ԿվՏ հզորությամբ և 1 հատ Տյուրգո 400 ԿվՏ հզորությամբ չինական արտադրության հիդրոագրեգատներ։

Կայանում արտադրված էլեկտրաէներգիան 6կվ լարմամբ էլեկտրահաղորդման գծով միանում է մոտ 2 կմ ՓՀԷԿ-ի շենքից վերև գտնվող «Նժդեհ» ՓՀԷԿ-ի տրանսֆորմատորային ենթակայանին, որտեղից 6/110 տրանսֆորմացված էլեկտրաէներգիան միանում է 110 կվ օդային գծին:

Մինչև ճնշումային խողովակաշարի մուտքն ապահովված է համապատասխան կանխարգելող մանրաբջիջ ցանցով, ինչն արված է ըստ նախագծի։

Անհրաժեշտ է ջրառի կետում և բնապահպանական ելքի մուտքամասում տեղադրել ջրահոսքերի քանակությունների չափիչ սարքավորումներ, որոնք ապահովված կլինեն տվայներն օն-լայն փոխանցման հնարավորությամբ․ հետևյալի մասին նշենք, որ պատրաստ ենք համապատասխան քննարկումներին մասնակցել։

Կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ պարբերաբար կատարվում են։

Ընկերությունը ձեռնամուխ է լինում ջրառի մաքրման աշխատանքների ձեռքով հարմարեցված ձողերի միջոցով, իսկ Ձեր կողմից արված լուսանկարները, որտեղ առկա են թափոններ, ընկերության տարածքը չէ, և ընկերությունը իրավունք չունի իրականացնելու մաքրման աշխատանքներ։

Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը մեր աշխատանքի մասին, խնդրում եմ, ելնելով վերոգրյալից, կատարել համապատասխան ճշտումները»:

«Մեղրի-1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Մեղրի գետի վրա:

12:34 Հուլիս 17, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news