ՀՀ բնապահպանության նախարարությունը Դարանակի բնակիչների նամակին պատասխան է պատրաստում

ՀՀ բնապահպանության նախարարությունը Դարանակի բնակիչների նամակին պատասխան է պատրաստում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը ընթացք է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ բնակավայրի բնակիչների նամակին:

Հիշեցնենք, որ 42 ստորագրությամբ նամակով  Դարանակի բնակիչները դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կրկնօրինակն ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով դադարեցնել  «Դարանակ» փոքր ՀԷԿ-ի շահագործումը, քանի որ ոռոգման և խմելու ջրի աղբյուրները ցամաքել են, գյուղը դատարկվում է:

Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը ԷկոԼուրին հայտնեց, որ գրությունն իրենց մոտ մուտքագրվել է և սահմանված ձևով, հնգօրյա ժամկետում կպատասխանեն:

Մարտ 07, 2019 at 13:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր