Բնապահպանության նախարարությունն առաջարկում է զգալիորեն ավելացնել տուգանքների չափը ջրօգտագործման խախտումների համար

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է զգալիորեն ավելացնել տուգանքների չափը ջրօգտագործման խախտումների համար

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է զգալիորեն ավելացնել տուգանքների չափը ջրօգտագործման խախտումների համար: Նախարարությունը շրջանառության մեջ է դրել  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման դեպքում քաղաքացիների համար տուգանքի չափը` սահմանված  նվազագույն աշխատավարձի 150-պատիկ, դարձնել 600-պատիկ: Իսկ պաշտոնատար անձանց դեպքում սահմանված 300-պատիկի չափով տուգանքը առաջարկվում է դարձնել սահմանված նվազագույն աշխատավարձի 1200-պատիկը:

Եթե քաղաքացին ունի ջրօգտագործման թույլտվություն, բայց չի կատարել պահանջները ապա նրա նկատմամբ տուգանքի չափը սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափից առաջարկվում է դարձնել 300-պատիկ: Իսկ պաշտոնատար անձանց դեպքում` 200-պատիկից դարձնել 600-պատիկ:

 

17:32 Հունվար 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news