Գիտնական` Սևանա լճի ջրիմուռները թունավոր են և կարող են անդրադառնալ սննդային շղթայի բոլոր օղակների վրա

Գիտնական` Սևանա լճի ջրիմուռները թունավոր են և կարող են անդրադառնալ սննդային շղթայի բոլոր օղակների վրա

ԷկոԼուր

Սևանա լճի աննախադեպ ծաղկումը կապտականաչ ջրիմուռներով, ապա նաև դրանց քայքայումը խիստ անբարենպաստ են լճի համար: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի պետհամալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Ղամբարյանն ահազանգում է, որ Սևանա լճի ջրիմուռները թունավոր են և կարող են անդրադառնալ սննդային շղթայի բոլոր օղակների վրա:

Սևանա լճի ջրի վիճակի գիտական գնահատական

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի պետհամալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Ղամբարյան. «Հուլիսի 30-31-ին մենք մեծ գիտարշավով եղանք Սևանա լճում և արձանագրեցինք, որ ջրիմուռների քայքայման երևույթներ են դիտվում առանձին ափերում: Դրանից տհաճ հոտ է դիտվում: Այս տարի ծաղկել էր Սևանա լճի ամբողջ ջրային ակվատորիան, և մեծ Սևանը, և փոքր Սևանը: Սա միանշանակ, ճահճացման, էվտրոֆացման, աղտոտման ցուցանիշ է համարվում: … Արձանագրեցինք, որ մակերևույթում ջրի ջերմաստիճանը կազմում է 20-22 աստիճան, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: pH-ը կազմում էր 8,5: Անցյալ տարվա հուլիսին եթե թափանցելիությունը միջինում կազմում էր մոտ 8 մետր, ապա այս տարի արձանագրեցինք 1,8-2-2,5 մետր: … Կապտականաչները` ցիանոբակտերիաները, հսկայական քանակությամբ օրգանական նյութ են անդրադարձնում, վերադարձնում ջրային համակարգներին, և բնականաբար, որոշակի թթվածնային քաղց է դիտվելու: Սա ազդելու է բոլոր օղակների վրա: Ծաղկումները շատ անբարենպաստ երևույթներ են քաղցրահամ ջրերի համար: …Հաճախ ցիանաբակտերիալ տաքսոնները նաև տոքսիկ են հանդիսանում և տոկսիններ, այսինքն` թույներ են արտանետում ջրային միջավայր, ինչը նույնպես անդրադառնում է սննդային շղթայի բոլոր օղակների վրա: Եթե ջերմային ֆոնն այսպես պահպանվի, ես կարծում եմ, որ աշնան կողմը` հոկտեմբերին, մենք կարող ենք արձանագրել ջրիմուռների ծաղկումը: Գիտնականները շատ դեմ են Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելուն:

…Միշտ բաց է մնում հարցը, որ տեղի բնակչությունը, որն ապրում են Սևանա լճի ափերին, քաղաքներում, գյուղերում, ես կարծում եմ, որ նրանք էլ որոշակիորեն ճիշտ չեն պատկերացնում, որ այդ էկոհամակարգի պահպանումը, որոշակի մոտեցումներն առաջնային հերթին վերաբերում են նաև իրենց, որովհետև կենսառեսուրսների ոչնչացումը լճում հետագայում բերում է որոշակի խնդիրների, ջրի ծաղկմանը, ռեկրեացիոն նպատակներով չեն կարող օգտագործել, պետք է հասկանան, որ այս ամենն առաջնահրեթ անդրադառնալու է իրենց իրավիճակի և առողջության վրա»:



Օգոստոս 06, 2018 at 19:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր