ԷկոԼուր
Վրաստանը մշակել է նորմատիվային ակտ` պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը փուլ առ փուլ արգելելու վերաբերյալ: Ըստ Վրաստանի ԶԼՄ-ների` «Նորմատիվ ակտը նախատեսում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման փուլային արգելք և դրանց փոխարինումը կենսադեգրադացվող տոպրակներով, թղթե պայուսակներով, բազմամյա օգտագործման պայուսակներով և տոպրակներով, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին»:
Հայաստանում, պոլիէթիլենային տոպրակների խնդիրը չափազանց սուր է: Պլաստիկ թափոնները կազմում են կոշտ կենցաղային թափոնների գրեթե կեսը և առանց տեսակավորման պահվում են աղբավայրերում: Պլաստիկ թափոնների վերամշակման ձեռնարկություններ չկան: Պոլիէթիլենային տոպրակներն առանց խոչընդոտի թափանցում են Սևանա լիճ, կուտակվում են գետերի ափերին` սպառնալով գետային կենդանական աշխարհին, որոնք խեղդվում են պլաստիկի մեջ: Պլաստիկ արգելքի վերաբերյալ օրինագիծ դեռ ոչ ոք չի ներկայացրել: Փոխարենն արդեն իրականացման փուլում են եվրոպական զարգացման բանկերի բազմամիլիոն վարկային ծրագրերը, որտեղ պլաստիկի տեսակավորում և վերամշակում նախատեսված չէ:
Փետրվար 27, 2017 at 12:47