Քննարկվել են օրենքների նախագծերը

Քննարկվել են օրենքների նախագծերը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է «Բնապահպանական և բնօգտագործման  վճարների  մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և  լրացումներ  կատարելու  մասին» և «Բնապահպանական  վճարների  դրույքաչափերի  մասին»  ՀՀ  օրենքում  փոփոխություններ և  լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկում ՀՀ բնապահպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև խոշոր ընդերքօգտագործող կազմակերպությունների  ներկայացուցիչների  մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը,  ՀՀ բնապահպնության նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով վերոնշյալ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, ներկայացրել է քննարկվող նախագծերով առաջարկվող ընդերքօգտագործման արդյուքնում առաջացող թափոնների պահման ու տեղադրման համար բնապահպանական վճարների սահմանման սկզբունքները, որոնք բխում են ՀՀ ԱԺ-ի կողմից 22.06.2015թ. ընդունված «Թափոնների օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներից, ինչպես նաև ընդերքի ռացիոնալ օգտագործման և շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնի հասցնելու սկզբունքներից:

Բնապահպանության նախարարի կողմից նաև առաջարկվել է քննարկել և ընդունել տնտեսվարողների այն առաջարկները, որոնք առավել իրատեսական և կառուցողական կլինեն:

Շահագրգիռ քննարկման ընթացքում կողմերը բարձրացրել են նախագծերում առկա մի շարք հարցեր` կապված ընդերքօգտագործման թափոնների «պահում» և «տեղադրում» հասկացությունների  հստակեցման, նախագծերով ներկայացված ընդերքօգտագործման թափոնների պահման և տեղադրման դրույքաչափերի սահմանման սկզբունքների և դրանց հիմնավորումների հետ:

Բարձրացվել է նաև ռեկուլտիվացիայի իրականացումից հետո ընդերքօգտագործման թափոնների տեղադրման համար կատարվելիք վճարման, հաշվետու ժամանակաշրջանում վճարվող բնապահպանական վճարների պարբերականության, ընդերքօգտագործման թափոնների ըստ վտանգավորության դասակարգման հետ կապված հարցերը և այլն:

Քննարկման արդյունքում որոշվել է մեկշաբաթյա ժամկետում շահագրգիռ կողմերից ստացված կառուցողական առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագծերը` պահպանելով բնապահպանական հիմնական սկզբունքները:

Սեպտեմբեր 04, 2015 at 17:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր