ԷկոԼուր
Մայրաքաղաքի տարբեր կազմակերպություններ շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով կոչ են անում քաղաքացիներին անպիտան թափոնները դեն նետելու փոխարեն օգտագործել դրանք որպես ռեսուրս և վերածել ամանորյա նվերների:
«Civil Voice» հասարակական կազմակերպությունը մարաքաղաքի բնակիչների համար յուրօրինակ անակնկալ է են մատուցել երեւանցիներին. պլաստիկե շշերից և պլաստիկե բաժակներից պատրաստված էկոտոնածառ և ձնեմարդ են տեղադրել Հյուսիսային պողոտայում:
Երևանում գործող «Միսմա» տպագրական ընկերության աշխատակիցները թափոններից պատրաստում են տարբեր գեղեցիկ իրեր, որոնցով զարդարում են իրենց գրասենյակը: Ամանորի նախաշեմին այդ իրերի կողքին հայտնվում են թափոններից պատրաստված տոնածառները:
«Միսմա» ընկերության տնօրեն Ծովինար Միսկարյանը կոչ է անում քաղաքացիներին չթափել անպիտան թափոնները՝ աղտոտելով շրջակա միջավայրը, այլ վերածել դրանք գեղեցիկ և պիտանի իրերի, որոնք կարող են ծառայել նաև որպես ամանորյա նվերներ:
Դեկտեմբեր 27, 2014 at 14:55