«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

«Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը

ԷկոԼուր

«Սանիթեք» ընկերության տնօրինությունը տեղեկացնում է, որ «Սանիթեք»-ը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը:

«Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ երևանցիներ,

«Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը: Եվ որպես այդ գործընթացի առաջին քայլ ընկերության բաժնետերը՝ Նիկոլաս Էլ Թավիլը, գործելով նաև մյուս բաժնետերերի անունից, այսօր ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Երևանի քաղաքապետարանին ներդրումային վեճի առկայության վերաբերյալ», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 3-ին միակողմանի և ամբողջությամբ լուծել է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը՝ նշելով, որ քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով ս.թ. օգոստոսի 29-ից ի վեր Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից։

18:59 Հոկտեմբեր 14, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news