Մեկ ամսվա ընթացքում Երեւանում աղբը չնախատեսված վայրում թափելու համար 305 վարչական արձանագրություն է կազմվել

Մեկ ամսվա ընթացքում Երեւանում աղբը չնախատեսված վայրում թափելու համար  305 վարչական արձանագրություն է կազմվել

ԷկոԼուր

Երեւանում աղբը չնախատեսված վայրում թափելու համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները 69 վարչական արձանագրություն են կազմելմի քանի օրվա ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, փետրվարի 16-ի նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը  հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել կազմված արձանագրությունների կատարման ընթացքի նկատմամբ:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում 305 վարչական արձանագրություն է կազմվել այն քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր աղբը թափել էին ոչ սահմանված վայրերում: Սակայն, վերլուծելով կազմված արձանագրություններն ու դրանց հիման վրա կատարված գանձումները, տեսնում ենք, որ այս ընթացքում ընդամենը 24 գանձում է կատարվել, ինչն ուղղակի անընդունելի է: Եղե´ք հետևողական և խիստ հսկողություն սահմանեք որոշումների կատարման ընթացքի նկատմամբ: Բազմիցս եմ նշել, որ տուգանումներն ինքնանպատակ չեն, մենք պետք է վերացնենք արատավոր այս երևույթը, ուստի աշխատանքները պետք է լինեն շարունակական այնքան ժամանակ, մինչև չունենանք ցանկալի արդյունք: Կատարված աշխատանքի վերաբերյալ յուրաքանչյուր շաբաթ ներկայացրե՛ք մանրամասն հաշվետվություն»,- ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Փետրվար 17, 2015 at 12:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր