Թեղուտ

Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ` ՄԻՆՉԵՎ ԽՈՇՈՐ ԱՂԵՏ ՉԼԻՆԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ  ՈՉ ՈՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՆԻ
Օգոստոս 05, 2010 | Թեղուտ
Կոչնչանան անտառները ոչ միայն այն տարածքում, որտեղ հանքը շահագործվելու է, այլեւ վերադիր անտառները, որովհետեւ դրենաժային ջուրը կիջնի դեպի այդ խոռոչը եւ կչորանան վերեւի վերադիր անտառները: Այստեղ ջրային ռեսուրսների խիստ աղտոտում, եթե անտառը վերանում է, կենսաբազմազանության վերացում, այստեղից նաեւ ջրային ռեժիմի վրա ազդեցություն, կլիմայի փոփոխության վրա ազդեցություն եւ այդ տարածաշրջանի ամբողջ էկոհամակարգի հսկայական ազդեցություն կլինի
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ՞
Հուլիս 30, 2010 | Թեղուտ
Հայաստանի պատմական եւ մշակութային տարբեր ժամանակաշրջանների մասին վկայող 18 հուշարձանախումբ հայտնվել է ապագա հանքի տարածքում՝ իր պատմական տեղն ու նշանակությունը զիջելով հանքարդյունաբերությանը:
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԲՈՅԿՈՏԵԼ ԲԱՆԿԸ
Հուլիս 29, 2010 | Թեղուտ
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ ռուսական «ՎՏԲ» բանկի միջոցով ցանկացած գործարք իրականացնելուց, որը փորձում է այդպիսի ֆինանսավորմամբ արհամարհել Հայաստանի ժողովրդին եւ նրա կենսական շահը:
ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՈՒԺՈՎ ՑՐԵՑԻՆ ՎՏԲ ԲԱՆԿԻ ՄՈՏ ԹԵՂՈՒՏԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ
Հուլիս 28, 2010 | Թեղուտ
Ոստիկաններն ուժով ցրեցին ռուսական ՎՏԲ բանկի մոտ Թեղուտի պաշտպանության խմբի կազմակերպած բողոքի ակցիան: Հրմշտոց սկսվեց, երբ ակցիայի մասնակիցները նստեցին բանկի աստիճաններին, եւ բանկի մուտքը փավկեց:
«ԹԵՂՈՒՏԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ» ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ`ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հուլիս 20, 2010 | Թեղուտ
«Էկոդար» հասարակական կազմակերպությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ընդդեմ Վարչական դատարանի կայացրած որոշման, որով մերժվել էր Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պահանջող հայցադիմումը: Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն դատական նիստի օրը դեռեւս նշանակված չէ:
Հունիս 16, 2010 | Թեղուտ
«Թեղուտ» ՓԲԸ-ում ակտիվացել են շինարարական աշխատանքները, ավելացել աշխատատեղերի թիվը: Ընկերության գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ օբյեկտներ են կառուցվում, ընթացքի մեջ են շինարարական եւ հողային աշխատանքները:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔԻՑ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ԹԵՂՈՒՏ ԵՎ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 81.483 ՀԱ ՀՈՂԱԱՐԱԾՔԸ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՈՂ N1279-Ն ՈՐՈՇՈՒՄԸ
Հունիս 15, 2010 | Թեղուտ
ՀՀ կառավարության պաշտոնական կայքից բացակայում է «Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության N1279-Ն որոշումը, որն ընդունվել է 2007թ. նոյեմբերի 1-ին:
Հունիս 09, 2010 | Թեղուտ
Հիմա մենք ամսեկան արտադրում ենք 550-600 տոննա պղինձ: Անցած տարի ձեռնարկությունը աշխատել է շահույթով: Աուդիտը դեռ չի ավարտվել, որպեսզի կարողանանք հաստատված շահույթի թիվը հրապարակել, բայց ընդհանուր առմամբ վնասաբեր չի եղել ընկերության գործունեությունը:
ԾԱՌԱՏՈՒՆԿ. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Մայիս 07, 2010 | Թեղուտ
Ուսանողները հատկապես վրդովվեցին այն իրողությունից, որ հանքի շահագործման տարածքում 15 պատմամշակութային հուշարձան կա, որոնց մի մասը պետք է տեղափոխվի այլ վայր: Դրանց թվում է և 10-12-րդ դարերի հիմքի վրա 17-18-րդ դարերում կառուցված Բովեր եկեղեցին: «Հայաստանում պատմամշակութային հուշարձանները շատ են, և եթե դրանք անհրաժեշտության դեպքում չտեղափոխենք, այս երկրում տնտեսական գործունեություն անհնար կլինի իրականացնել»,- հարցն ամփոփեց «Վալլեքս գրուպի» նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը:
ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԹԵՂՈՒՏԻ ՀԱՄԱ՞Ր. ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՏԱՌԸ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԴԱՐՁՆԵԼ ԱՌԱՆՑ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ
Ապրիլ 30, 2010 | Թեղուտ
Վտանգված անտառի մոտ բնակվող և դրա բարիքներն իր բիզնեսի համար օգտագործող մի գործարար այլընտրանքային ծրագիր է մշակել, որն ըստ նրա` կպաշտպանի երկրի կանաչ տարածքները:
ԻՆՉ ԿԱՏԱՐՎԵՑ ԹԵՂՈՒՏՈՒՄ
Ապրիլ 06, 2010 | Թեղուտ
Ի՞նչ մենք կտեսնենք մենք Թեղուտում, երբ «Vallex Group» ընկերությունը հեռանա: Նույնիսկ այն թեղուտցիները, ովքեր ծրագրի վառ կողմնակիցներն են, չկարողացան այդ հարցին հստակ պատասխանել:
VALLEX » ԽՄԲԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
Մարտ 31, 2010 | Թեղուտ
ՀՀ կառավարության այս որոշումն առաջացրեց բնապահպանների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կազմակերպությունների, Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչների մի մասի դժգոհությունը եւ դարձավ դատական վեճերի պատճառ:
Մարտ 25, 2010 | Թեղուտ
Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն Թեղուտի վերաբերյալ իր որոշումը կկայացնի 2010թ. հունիսին կամ սեպտեմբերին: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց «Transparency International հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սոնա Այվազյանը:

էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news