ՀՀ կառավարությունն արտոնություններ է տալիս «Թեղուտ» ՓԲԸ-ին

ՀՀ կառավարությունն արտոնություններ է տալիս «Թեղուտ» ՓԲԸ-ին

ԷկոԼուր 

ՀՀ կառավարությունն արտոնություններ է տալիս «Թեղուտ» ՓԲԸ-ին: Գործադիրի որոշմամբ երեք տարով հետաձգվել է «Թեղուտ» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկվող ԱԱՀ-ն: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ներդրումային ծրագրով կառուցվող հանքաքարի հարստացման և խտանյութի արտադրության ֆաբրիկան, որը շահագործման է հանձնվելու 2015 թ., տարեկան կվերամշակի 7 մլն տոննա հանքաքար: Նաև նախատեսվում է շինարարության ընթացքում կազմակերպության ստեղծած ավելի քան 1000 ժամանակավոր աշխատատեղը փոխարինել նույն քանակով մշտական աշխատատեղով` 150 հազար դրամ միջին աշխատավարձով:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն իր մեծությամբ երկրորդն է երկրում:

14:43 Հոկտեմբեր 10, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news