Կառավարության նոր արտոնությունները “Թեղուտ” ՓԲԸ-ի համար

Կառավարության նոր արտոնությունները “Թեղուտ” ՓԲԸ-ի համար

ԷկոԼուր

Նոր արտոնություններ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի համար: Փետրվարի 28-ին գործադիրը հավանություն կտա ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած որոշման նախագծին, ըստ որի. «ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի մարտի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի մարտի 1-ը»: Նշենք, որ ըներությունն իր ապրանքները ներկրում է Ուկրաինայից, դրանց ընդհանուր արժողությունը՝ 2,661,309,127 դրամ է:

15:22 Փետրվար 26, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news