ԷկոԼուր
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության կողմից «ACP» (Armenian Cooper Program) ընկերությանը հանցագործության մեջ մեղադրանքին ի պատասխան «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հայտարարություն: Նրանում մասնավորապես ասված է, որ Թեղուտի ծրագիրը «օրենսդրությամբ սահմանված կարգով անցել է բոլոր պահանջվող փորձաքննությունները», որ «ծրագրի հիմքում ընկած աշխատանքային նախագծերի շարունակական կատարելագործման (առաջին հերթին՝ բնապահպանական անվտանգության բարելավման տեսանկյունից) նպատակով իրականացրել են հետազոտական աշխատանքներ՝ դրանց կատարմանը ներգրավելով նաև միջազգային չափանիշներով ոլորտի առաջատար մասնագիտացված կազմակերպությունների» : Իսկ ինչ վերաբերում է ակտիվիստների «հանցագործության մասին հաղորդման» վերաբերյալ հայտարարությանը, ապա ընկերությունը նշում է. ««Վալլեքս» խմբի ընկերությունները ողջունում են իրենց գործունեության կառուցողական քննադատության փորձերը և պատրաստակամորեն քննարկում գործունեության բնապահպանական և այլ բնութագրերի բարելավման ներուժ ունեցող ցանկացած առաջարկություն:… «Թեղուտի պաշտպանության նախաձեռնության» անունից գործող անձինք մեր գործունեությանն առնչվող, իրենց կարծիքով խնդրահարույց տեղեկատվություն հայտնաբերելով, առաջնահերթ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով պետք է դիմեին «Վալլեքս» խմբի համապատասխան ծառայությանը: Դա հնարավորություն կտար խուսափել անհիմն մեղադրանքներ հրապարակելուց…»:
Դեկտեմբեր 20, 2012 at 17:03